Ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատև տեղումներ

Ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատև տեղումներ Հանրապետության տարածքում մարտի 5-ի ցերեկը, 6-ի երեկոյան, 8-ի ցերեկը, 9-ին առանձին շրջաններում, մարտի 7-ին, 8-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ․ լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան, հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Մարտի 6-ի գիշերը, 10-ին սպասվում … Read more

Դոլարն ու երվրոն նվազել են, ոսկու գինը՝ աճել. ՀՀ ԿԲ, 05/03/2026

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ մարտի 05-ին բանկի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները հետևյալն են. ԱՄՆ դոլարի (USD) փոխարժեքը նվազել է 0.27 դրամով և կազմել 377.59 դրամ, իսկ ռուսական ռուբլու (RUR) փոխարժեքը նվազել է 0.0375 դրամով և կազմել 4.8168 դրամ: Միևնույն ժամանակ, եվրոյի (EUR) փոխարժեքը նվազել է 1.25 դրամով և կազմել 438.31 դրամ: Շվեյցարական ֆրանկի (CHF) փոխարժեքը նվազել է 0.09 դրամով և կազմել 483.66 դրամ, իսկ բրիտանական ֆունտի (GBP) փոխարժեքը նվազել է 1.49 դրամով և … Read more

Արշակ Սրբազանն ազատ է արձակվել

Փաստաբան Արսեն Բաբայանը հայտնում է, որ Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը Վերաքննիչ դատարանի դատավոր Նիկողոսյանի որոշմամբ անհապաղ ազատ է արձակվելու «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից։ Հետևեք մեզ նաև Telegram-ում

Արշակ Սրբազանն ազատ արձակվեց | Irakanum.am

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպս Խաչատրյանը կալանքից անհապաղ ազատ է արձակվել։ Որոշումը կայացրել է Վերաքննիչ դատարանի դատավոր Նիկողոսյանը։ Հիշեցնենք՝ դեկտեմբերի 5-ին է կալանավորվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։ Արշակ Սրբազանը «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում է։ Սրբազան Հորը կալանավորելու որոշումը կայացրել է դատավոր Մասիս Մելքոնյանը։ 

Մինչեւ 5 մլն ՀՀ դրամ՝ վարկերը միավորելու եւ ԱրարատԲանկ տեղափոխելու համար

ԱրարատԲանկը հանդես է գալիս շուկայում վարկավորման նոր, գրավիչ առաջարկով․ բոլոր վարկերը մեկում՝ մրցակցային տոկոսադրույքով։  Բանկը տրամադրում է մինչեւ 5 մլն ՀՀ դրամ սպառողական վարկ` այլ ֆինանսական կազմակերպություններում գործող սպառողական վարկերի միավորման եւ տեղափոխման նպատակով, եթե ունեք դրական վարկային պատմություն եւ վարկերի սպասարկման փորձ։   Վարկի պայմաններն են․  •    տարեկան տոկոսադրույք՝ 17%, •    փաստացի տոկոսադրույք՝ 18․40%, •  … Read more

Ֆրանսիան թույլատրել է ԱՄՆ-ի ինքնաթիռների մուտքը Մերձավոր Արևելքի իր բազաներ

Ֆրանսիայի զինված ուժերը հայտարարել են, որ Ֆրանսիան թույլատրել է ամերիկյան ինքնաթիռների մուտքը Մերձավոր Արևելքի իր որոշ բազաներ։ «Միացյալ Նահանգների հետ մեր հարաբերությունների շրջանակներում նրանց ինքնաթիռների ներկայությունը ժամանակավորապես թույլատրվել է մեր բազաներում»,- AFP-ին հայտնել է Ֆրանսիայի ԶՈւ գլխավոր շտաբի խոսնակը։ «Այս ինքնաթիռները նպաստում են Պարսից ծոցում մեր գործընկերների պաշտպանությանը»,- հավելել է նա։