Ադրբեջանի միջով Հայաստան կուղարկվի հացահատիկով լի ութ երկաթուղային վագոն
Ռուսաստանից Ադրբեջանի միջով Հայաստան կուղարկվի հացահատիկով լի ութ երկաթուղային վագոն։ Բեռնատար վագոնները կուղարկվեն այսօր, գրել են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Մինչ օրս Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի միջոցով տեղափոխվել է հացահատիկով լի 285 երկաթուղային վագոն (մոտավորապես 19,900 տոննա)։