Disney-ի եռամսյակային զուտ շահույթը նվազել է՝ եկամուտների աճի պայմաններում

Առաջին ֆինանսական եռամսյակում աշխարհի խոշորագույն ժամանցային և մեդիա ընկերության՝ Walt Disney Co.-ի զուտ շահույթը նվազել է 4%-ով, իսկ եկամուտներն ավելացել են 5%-ով, ընդ որում՝ ճշգրտված շահույթն ու հասույթը գերազանցել են շուկայի կանխատեսումները։

ՄԱԿ բարեփոխումները պետք է լինեն անդամ երկրների կողմից առաջնորդվող, գործնական և տվյալների վրա հիմնված․ Հովհաննիսյան

ՄԱԿ բարեփոխումները պետք է լինեն անդամ երկրների կողմից առաջնորդվող, գործնական և տվյալների վրա հիմնված․ Հովհաննիսյան

Տիկին Թրամփը շարունակում է բանակցությունները Պուտինի թիմի հետ՝ ուկրաինացի երեխաներին վերադարձնելու համար

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը հայտարարել է, որ շարունակում է կապերը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի թիմի հետ՝ Ռուսաստանից ավելի շատ ուկրաինացի երեխաների վերադարձնելու համար։ «Ես աշխատում եմ դրա վրա, և մենք գործընթացի մեջ ենք։ Հուսով եմ՝ շատ շուտով հաջողության կհասնենք», – ասել է նա Սպիտակ տանը լրագրողներին՝ առանց բացահայտելու բանակցությունների մանրամասները։

Թբիլիսիում զորակցության հանրահավաք կլինի՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու

Վերջին ամիսների ընթացքում Հայ Առաքելական Եկեղեցին ենթարկվում է բռնաճնշման Հայաստանի Հանրապետության ներկայիս իշխանությունների կողմից: Խոչընդոտվում է հավատացյալների բնականոն հոգևոր կյանքը, խարխլվում Եկեղեցու հիմքը, կեղծ մեղադրանքով ձերբակալվում են բարձրաստիճան հոգևորականներ և քահանաներ: Նման ծավալի բռնաճնշումներ մեր Մայր Եկեղեցու դեմ իրականացվել են թերևս Ցարական Ռուսաստանում, Օսմանյան կայսրությունում, Խորհրդային Միությունում: ՀՀ իշխանությունը, խախտելով ՀՀ Սահմանադրության տասնյակ կետեր, փորձ … Read more

Պարեկների հայտնաբերած հետախուզվողի մոտ մեթամֆետամին տեսակի թմրամիջոց է հայտնաբերվել

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները փետրվարի 3-ին Բագրատունյաց պողոտայում ստուգման նպատակով կանգնեցրել են «ԲՄՎ» մակնիշի մեքենան: Ստուգմամբ պարզվել է, որ 37-ամյա ուղևորը հունվարի 30-ից Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության կողմից հետախուզվում էր խարդախության, փողերի լվացման, փաստաթղթերի կեղծիքի և անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելու մեղադրանքներով: 37-ամյա տղամարդը … Read more

ՀՀ տարածքում ճանապարհները հիմնականում անցանելի են. Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Գեղարքունիքի, Սյունիքի մարզերի և Գյումրի-Բավրա ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը, Ջերմուկի խաչմերուկից Սյունիքի մարզ և Սյունիքի մարզի ավտոճանապարհները փակ … Read more

Հայաստան է այցելել ամերիկյան AECOM ճարտարագիտա-խորհրդատվական ընկերության թիմը՝ սկսելու ԹՐԻՓՓ-ի տեղանքի հետազոտման աշխատանքները

Պետքարտուղարության «Գլոբալ ենթակառուցվածքների ու ներդրումների շուրջ գործակցության հիմնադրամի» պատվիրակմամբ Հայաստան այցելեց ամերիկյան AECOM ճարտարագիտա-խորհրդատվական ընկերության թիմը՝ սկսելու ԹՐԻՓՓ-ի տեղանքի հետազոտման աշխատանքները։ Հայտնում, են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։Այս աշխատանքները կներառեն տեխնիկատնտեսական գնահատում և առաջարկների մշակում երկաթուղու և այլ ենթակառուցվածքների ձևավորման վերաբերյալ, որոնք կօգնեն խթանել երկարաժամկետ տնտեսական աճ Հայաստանում, փոխկապակցվածություն և տարածաշրջանային ինտեգրում։