Մի շարք հասցեներում ջուր չի լինելու

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ փետրվարի 20-ին ժամը 10:15-21:00-ն կդադարեցվի  Ստեփանավան քաղաքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Եվրոպայի և Կոնֆերենցիայի լիգաներ | «Նոան» հաղթեց առաջին հանդիպումը

Գիշերը կայացան Եվրոպայի և Կոնֆերենցիայի լիգաների պլեյ-օֆֆ փուլի առաջին հանդիպումները։  Կոնֆերենցիայի լիգայում հայկական «Նոա» ֆուտբոլային ակումբը նվազագույն հաշվով հաղթեց նիդեռլանդական «ԱԶ Ալկմաարին»։

Կարեն Խաչանովը պարտվել է աշխարհի առաջին ռակետին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Աշխարհի 17-րդ ռակետ Կարեն Խաչանովն ավարտել է մրցելույթը Դոհայում անցկացվող ATP-500 շարքի մրցաշարում։ Քառորդ եզրափակիչում Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստը երեք սեթում պարտվել է աշխարհի առաջին ռակետ Կառլոս Ալկարասին։ 2 ժամ 28 րոպե տևողությամբ մրցախաղում Իսպանացի թենիսիստը հասել է կամային հաղթանակի՝ 6։7, 6։4, 6։3։ Ալկարասի հաջորդ մրցակիցը կլինի ռուսաստանցի Անդրեյ Ռուբլյովը։ Նախորդ երկու փուլերում Կարեն Խաչանովը … Read more

Ավան-Առինջում հրդեհ է բռնկվել «Mazda»-ում և «Nissan»-ում. կրակը տեսանելի էր մի քանի հարյուր մետրից

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News Այսօր առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ավան-Առինջ 1-ին մկրոշրջանի 1/8 հասցեում ավտոմեքենաներ են այրվում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ կժամանեին Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկից 2 մարտական հաշվարկ, նշված ավտոտեխսպասարկման կետում կայանված … Read more

Էմանուել Մակրոնը կժամանի Հայաստան․ նախատեսված են երկկողմ հանդիպումներ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 4-ին կժամանի Հայաստան՝ մասնակցելու Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին, փոխանցում են միջազգային լրատվամիջոցները։ Մակրոնը Երևանում կլինի 2 օր, նախատեսված են երկկողմ հանդիպումներ ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ: Նախորդ անգամ Էմանուել Մակրոնը Հայաստան է ժամանել 8 տարի առաջ` 2018 թվականին` մասնակցելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին։ … Read more