Երևանի մետրոպոլիտենը 45 տարեկան է

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանն ուղերձ է հղել Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի 45-ամյակի կապակցությամբ:   Ուղերձում ասվում է.   «Սկզբում այն ստեղծվեց որպես ժամանակակից տրանսպորտային լուծում՝ քաղաքին նոր շունչ ու արագություն հաղորդելու համար։ Սակայն տարիների հոսքում մետրոն վերաճեց ավելինի․ դարձավ Երևանի առօրյայի անբաժանելի մասը, … Read more

Իրանի ժամանակավոր կառավարող խորհուրդը որոշել է հարևան երկրների ուղղությամբ հարվածներ չիրականացնել

Իրանի ժամանակավոր կառավարող խորհուրդը որոշում է կայացրել հարևան երկրների ուղղությամբ հարվածներ չիրականացնել, եթե այդ երկրներից հարձակումներ չլինեն։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Իրանը չի հարձակվի այլ երկրների վրա, եթե նրանց տարածքից հարձակումներ չլինեն։ Իրանի ժամանակավոր կառավարող խորհուրդը որոշել է այլևս չհարվածել տարածաշրջանի երկրներին։ Թշնամու կապիտուլյացիայի երազանքները երբեք չեն իրականանա»,-նշել է նա։

Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի թագաժառանգի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանի հետ։ Թուրքիայի նախագահի հաղորդակցության վարչության հայտարարության համաձայն՝ նրանք քննարկել են տարածաշրջանային հակամարտությունը և վերջին իրադարձությունները։ Էրդողանը նշել է, որ ստեղծված իրավիճակից անկախ, դիվանագիտությանը պետք է հնարավորություն տրվի, խնդիրները պետք է լուծվեն երկխոսության միջոցով, և բանակցությունները պետք է վերսկսվեն։ Թուրքիայի առաջնորդը մաղթել է Սաուդյան … Read more

«Երևան» երիտասարդական նվագախումբը Բեյրութից վերադարձել է Հայաստանի մայրաքաղաք՝ Մերձավոր Արևելքում լարվածության ֆոնին

«Երևան» երիտասարդական նվագախումբը Բեյրութից վերադարձել է Հայաստանի մայրաքաղաք՝ Մերձավոր Արևելքում լարվածության ֆոնին

Երուսաղեմում պայթյուն է որոտացել․ ԶԼՄ-ներ

Քաղաքականություն 07.03.2026 | 12:16 Իրանական հրթիռային հարվածի մասին հայտարարությունից հետո Երուսաղեմում պայթյուն է տեղի ունեցել, Agence France-Presse-ին հղում անելով հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ «Շաբաթ առավոտյան Երուսաղեմում պայթյուն է տեղի ունեցել, այն բանից հետո, երբ օդային հարձակման մասին ահազանգ է տրվել իրանական հրթիռի մոտեցման վերաբերյալ», – հաղորդում է հրատարակությունը։ Այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ գիշերը … Read more