Քրեակատարողական ծառայողների կողմից ատամնաբուժարանի սանհանգույցում հայտնաբերվել են թմրամիջոցներ և արգելված իրեր
2022 թվականի փետրվարի 2-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից ատամնաբուժական կլինիկա տեղափոխված դատապարտյալ Կ. Շ.-ն ցանկացել է օգտվել կլինիկայի սանհանգույցից: Քրեակատարողական հիմնարկի ծառայողները, ըստ սահմանված կարգի, սանհանգույցում նախապես իրականացրել են զննություն և աղբամանի միջից հայտնաբերել փաթեթ ու 2 բջջային հեռախոս: Անմիջապես ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ, և հաղորդում է ներկայացվել ՀՀ … Read more