Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 243 տրանսպորտային միջոց

ՓԾ ստորաբաժանումներն օպերատիվ արձագանքելով իրավիճակին՝ Ոստիկանության պարեկային ծառայության, ՏԻՄ ներկայացուցիչների և «ՃԱՆՇԻՆ»-ի աշխատակիցների հետ համագործակցելով՝ արգելափակումից դուրս են բերել 243 տրանսպորտային միջոց և 379 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:

«ՀԱՊԿ-ն հետևում է Հայաստանի քայլերին՝ իր պարտավորությունների կատարումն ապահովելու համար». Գալուզին | ՄԱՄՈՒԼ.ամ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ուշադիր հետևում է Հայաստանի գործողություններին՝ ապահովելու համար, որ նրանք կատարեն իրենց պարտավորությունները, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ Փոխնախարարի խոսքով՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում համագործակցության համատեքստում Մոսկվայի համար ամենակարևորը, ինչպես բազմիցս ընդգծել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, այն է, որ Երևանը մնա կազմակերպության լիիրավ անդամ։ «Մենք չենք թողնում Հայաստանին … Read more

Իրազեկում․ Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Փետրվարի 16-ին՝ ժամը 10:00-ից մինչև 10:30-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Շամիրամ, ժամը 11։00-ից մինչև 11։30-ը՝ Արուճ, ժամը 12։00-ից մինչև 12։30-ը՝ Նոր Ամանոս բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Խնդրում ենք չանհանգստանալ։    

Մեր Սուրբ Եկեղեցին անպարտելի է, մշտապես սատանային հաղթել է Քրիստոսով. Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News Հակառակ ամեն զրկանքի ու նեղության` մեր Սուրբ Եկեղեցին անպարտելի է, քանզի մշտապես սատանային հաղթել է Քրիստոսով, այս մասին հայտարարել են Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմից։ «Աստված օգնական, Վեհափառ Տեր»,- նշել են թեմից։ —00—ԼԱ