Կիևին հարվածել են բալիստիկ հրթիռներով | ՄԱՄՈՒԼ.ամ

Կիևում պայթյուններ են որոտացել օդային հարձակման մասին նախազգուշացումից հետո, հաղորդում է Strana-ն։ Ըստ հասարակական մոնիթորինգային խմբերի՝ Ուկրաինայի մայրաքաղաքը ենթարկվել է բալիստիկ հրթիռների հարձակման։ Ավելի վաղ քաղաքապետ Վիտալի Կլիչկոն Կիևի բնակիչներին զգուշացրել էր առաջիկա «շատ դժվար» օրերի մասին։ Քաղաքում սպասվում են ուժեղ ցրտեր, հատկապես գիշերը։ Ուկրաինայի էլեկտրացանցում ստեղծված ծայրահեղ ծանր իրավիճակի պատճառով երկրի մեծ մասում շարունակվում … Read more

Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են տարածաշրջանային և հայ-ադրբեջանական կարգավորմանն առնչվող հարցեր

Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են տարածաշրջանային և հայ-ադրբեջանական կարգավորմանն առնչվող հարցեր Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։ Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց են ունեցել։ Կողմերը քննարկել են երկու երկրների միջև դաշնակցային հարաբերությունների շրջանակներում համագործակցությունը, միջազգային կազմակերպություններում և բազմակողմ հարթակներում համատեղ ջանքերը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության իրավիճակը։ Նրանք նաև մտքեր են … Read more

Մոսկվայի Արբիտրաժային դատարանը տուգանել է Ռուսաստանում Ուկրաինայի դեսպանատանը | ՄԱՄՈՒԼ.ամ

ՏԱՍՍ-ի կողմից ձեռք բերված գործի նյութերի համաձայն՝ Մոսկվայի Արբիտրաժային դատարանը Ռուսաստանում Ուկրաինայի դեսպանատից որոշել է բռնագանձել էներգամատակարարման համար չվճարված 5.5 միլիոն ռուբլու պարտք։ Դատական ​​փաստաթղթերի համաձայն՝ դատարանը բավարարել է Մոսկվայի Միացյալ Էներգետիկ Ընկերության կողմից էլեկտրաէներգիայի և ջերմության պարտքի գանձման վերաբերյալ ներկայացված հայցը։ Հայցերից մեկում դիվանագիտական ​​ներկայացուցչությանը պարտավորեցվել է վճարել ավելի քան 3.46 միլիոն ռուբլի՝ որպես … Read more

Իրատեսական և հիմնավորված ծրագիր ունենք․ Նաիրի Սարգսյան

Իրատեսական և հիմնավորված ծրագիր ունենք. այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը։ «Իրատեսական և հիմնավորված առաջարկ ունենք՝ բարեկեցության և անվտանգության ավելացման։ Եթե որևէ երկրորդ ուժի կողմից նման առաջարկ կլինի, ես խոսք եմ տալիս գամ ձեզ մոտ հարցազրույցի և ընդունեմ, որ եղել է։ Այդպիսի հզոր ծրագիր ունենք, որի … Read more

Նոյեմբերյանում բացվեց երիտասարդական հերթական կենտրոնը․ Ժաննա Անդրեասյան

Նոյեմբերյանում բացվեց երիտասարդական հերթական կենտրոնը․ Ժաննա Անդրեասյան Աջակցիր «Ա1+»-ին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնում է․ Երեկ Նոյեմբերյանում բացվեց երիտասարդական հերթական կենտրոնը՝ Լոֆթ Նոյեմբերյանը։ Հրաշալի միջավայր է ստացվել, որը, հուսով եմ, առաջին հերթին կլինի ազատ ստեղծագործելու միջավայր երիտասարդների համար։ Կենտրոնը ԿԳՄՍՆ, համայնքի և Լոֆթ կազմակերպության համագործակցության արդյունքն է։ Ի դեպ, Նոյեմբերյանում նաև նոր դպրոց ենք կառուցում, … Read more

Նոյեմբերյանում նոր դպրոց ենք կառուցում, առաջիկայում կմեկնարկենք նաև քոլեջի նոր շենքի կառուցումը. Ժաննա Անդրեասյան

Հասարակություն 08.02.2026 | 19:26 Երեկ Նոյեմբերյանում բացվել է երիտասարդական հերթական կենտրոնը՝ Լոֆթ Նոյեմբերյանը։ Այդ մասին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում։ «Հրաշալի միջավայր է ստացվել, որը, հուսով եմ, առաջին հերթին կլինի ազատ ստեղծագործելու միջավայր երիտասարդների համար։ Կենտրոնը ԿԳՄՍՆ, համայնքի և Լոֆթ կազմակերպության համագործակցության արդյունքն է։ Ի դեպ, Նոյեմբերյանում նաև նոր դպրոց ենք … Read more

Շատ գեղեցիկ և շատ տպավորիչ է. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Մանկական արվեստի թանգարանից

Սայաթ-Նովայի փողոցում քայլելիս ուշադրությունս գրավեց Մանկական արվեստի թանգարանում առկա ցուցադրությունը։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում տեղադրած տեսանյութում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ներս մտա և «Սասունցի Դավիթ» էպոսին նվիրված մանկական ստեղծագործությունների ցուցադրություն է։ Շատ գեղեցիկ և շատ տպավորիչ է, մեծ էներգիայով։ Խորհուրդ եմ տալիս՝ այցելեք. տոմսը թանկ չէ. ընդամենը 1000 դրամ, բայց կարելի … Read more