Մենք պատվում ենք հայ ժողովրդի տոկունությունն ու անսասան ոգին․ Վենսը գրառում է արել Ցեղասպանության թանգարանի հուշամատյանում

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ»-ից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը գրառում է կատարել Հայոց ցեղասպանության թանգարանի Պատվավոր հյուրերի հուշամատյանում․ «Կորցրած կյանքերի հանդեպ խորին հարգանքի հիշատակով մենք պատվում ենք հայ ժողովրդի տոկունությունն ու անսասան ոգին։ Թող Ամերիկան և Հայաստանը միասին ձգտեն խաղաղության և փոխըմբռնման ապագայի»։

«Սա վստահության իրական և լրջագույն ինդիկատոր է»․ Դանիել Իոաննիսյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Պետության ամենակարևոր ռեսուրսներից մեկը հեղինակությունն է, որքանով է այն վստահելի գործընկեր:     Այսօր մենք երկիր ենք, որին ԱՄՆ-ն վաճառում է միկրոչիպեր, որոնցից աշխարհի երկրների մեծ մասին չի վաճառի (որ հանկարծ ռուսների կամ չինացիքի ձեռքը չընկնի), վաճառում է AI-ով աշխատող դրոններ, որոնց տեխնոլոգիան ևս խիստ գաղտնի է ԱՄՆ-ի … Read more

Հնարավորություն կունենանք բարելավել մեր բիզնես միջավայրը և ուժեղացնել արտահանումը բարձր, զարգացած շուկաներ. Պապոյան

Ազգային ժողովը քննարկում է «Կշիռների և չափերի միջազգային բյուրոյին (ԿՉՄԲ/BIPM» ասոցացված անդամ դառնալու մասին» և «Օրենսդրական չափագիտության միջազգային կազմակերպությանը (ՕՉՄԿ/OIML)» թղթակցային անդամ դառնալու մասին» նամակ-համաձայնագրերը վավերացնելու մասին օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մանրամասնեց՝ Հայաստանը, ի դեմս Էկոնոմիկայի նախարարության, «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմինը» դառնում է «Կշիռների և չափերի միջազգային բյուրոյի ասոցացված անդամ … Read more

Մխիթար Հայրապետյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարուղարի տեղակալի հետ > Լուրեր Հայաստանից

ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը ՀՀ-ԱՄՆ տեխնոլոգիաների և նորարարության գագաթաժողովից առաջ նախաճաշ-հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի՝ տնտեսական հարցերով տեղակալ Ջեյքոբ Հելբերգի հետ։ «Հիմնականում խոսել ենք 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում՝ ԱՄՆ և ՀՀ կառավարությունների միջև արհեստական ​​բանականության և կիսահաղորդիչների ոլորտում երկկողմ գործընկերության մասին փոխըմբռնման հուշագրով նախանշված հիմնական անելիքներից, որոնք գալիս են էլ ավելի խորացնելու համագործակցությունը տեխնոլոգիաների … Read more

Բժիշկը զգուշացրել է, որ մեծ փորով նիհար մարդը կարող է լյարդի հետ կապված խնդիրներ ունենալ

Լյարդի ճարպային հիվանդությունը հանդիպում է ոչ միայն ավելորդ քաշ ունեցող մարդկանց, այլև թվացյալ նիհար մեծ փորով մարդկանց մոտ, «Գազետա»-ին ասել է բժիշկ Դմիտրի Կարպենկոն։ Ոչ ալկոհոլային ճարպային լյարդի հիվանդության դեպքում լյարդի բջիջներում ճարպը կուտակվում է (ստեատոզ): Որոշ հիվանդների մոտ այս գործընթացը հանգեցնում է հեպատոցիտների վնասման և քայքայման, և դրանց տեղում առաջանում է սպիական հյուսվածք՝ մի վիճակ, որը … Read more