ՌԴ զորքը վերահսկողության տակ է վերցրել Զապորոժիեի մարզի Պրիդորոժնոյե բնակավայրը
Ռուսական զորքը վերահսկողություն է հաստատել Զապորոժիեի մարզի Պրիդորոժնոյե բնակավայրի նկատմամբ։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։ Սա ռուսական «Արևելք» զորքախմբավորման գործողությունների արդյունքն է, որը կարողացել է առաջխաղացում կատարել թշնամու պաշտպանության խորքերը։