Ապրիլից հայկական ատոմակայանը, մեծ հավանականությամբ, դուրս կգա էներգահամակարգից 5 ամսով. ՏԿԵ նախարար

«Ապրիլից, մեծ հավանականությամբ, Հայկական ատոմակայանը 5 ամսով դուրս կգա էներգահամակարգից, բայց նաև հաշվի առնելով այլ հզորությունների գոյություն ունենալը, որոնք մենք օգտագործում ենք ոչ ամբողջական ծավալով, մեր էներգետիկ համակարգում խնդիրներ և պրոբլեմներ չեն առաջանա»: Այս մասին նախարարության 2025 թվականի գործունեության մասին ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը՝ նշելով, որ 5 ամիսը երկար ժամկետ է, բայց … Read more

Կապանի արվեստի թանգարանը հիմնանորոգված է. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցերում հրապարակել է «Ինչպես և խոստացել էի» շարքի հերթական նորությունը: «Սյունիքի մարզի Կապանի արվեստի թանգարանը հիմնանորոգված է»,- գրել է վարչապետը:

Ուկրաինայի գործում լավ առաջընթաց կա․ Թրամփ

Ուկրաինայի հակամարտության կարգավորման գործում լավ առաջընթաց կա։ Բանակցությունների նոր փուլը տեղի կունենա փետրվարի 4-5-ը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Մենք շատ լավ ենք համագործակցում Ուկրաինայի և Ռուսաստանի հետ։ Ես սա առաջին անգամ եմ ասում։ ՄԱԿ-ը «մի փոքր ներգրավված է» կարգավորման գործընթացում», – ասել է նա լրագրողներին՝ Սպիտակ տանը կայացած միջոցառման ժամանակ։ Թրամփը … Read more

Իսպանիան վերահաստատել է աջակցությունը Հայաստանին «Հարավային Կովկասում խաղաղության գործընթացում»

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News Դեսպան Սոս Ավետիսյանը փետրվարի 2-ին հանդիպել է Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսի նախագահ Ֆրանսինա Արմենգոլին։ Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների և միջխորհրդարանական կապերի ամպրապնդմանը վերաբերող հարցեր։ Հայտնում են Իսպանիայում ՀՀ դեսպանությունից։ Տիկին նախագահը վերահաստատել է Իսպանիայի աջակցությունը Հայաստանին Հարավային Կովկասում խաղաղության գործընթացում։

Arminfo: Ադրբեջանը շարունակում է կեղծել պատմությունը. Նախիջևանի սահմանադրության նախաբանից հանվել են Մոսկվայի և Կարսի պայմանագրերի մասին հիշատակումները

Ադրբեջանը շարունակում է կեղծել պատմությունը. Նախիջևանի սահմանադրության նախաբանից հանվել են Մոսկվայի և Կարսի պայմանագրերի մասին հիշատակումները