Նարեկ Ապիտոնյանը նշանակվել է ՏԿԵ նախարարի տեղակալ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, համաձայն որի՝Նարեկ Ապիտոնյանը նշանակվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Նարեկ Ապիտոնյանին նշանակել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ: