Հունվարի մեկից մանկապարտեզներում փոխվել է սննդակարգը
Հանրապետությունում երեխաների շրջանում գերքաշության ցուցանիշի բարձրացմամբ պայմանավորված՝ առողջապահության նախարարությունը վերանայել է նախադպրոցական ուսումնական հաստատություններում կիրառվող սննդակարգն ու մշակել նոր չափորոշիչներ։ Հունվարի մեկից ուժի մեջ մտած փոփոխությունը մինչև օրս էլ բուռն քննարկումների առիթ է դարձել։ Ի՞նչ է հանվել և ի՞նչ ավելացել ճաշացանկում, արդյոք երեխաները արդեն հարմարվե՞լ են դրան, առավել մանրամասն՝ տեսանյութում։ syunik.tv