Վարդենիսի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել ընտանիքի 10-րդ զավակը
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն օրն ավարտում է դրական նոտայով։ Նախարարը սոցցանցի իր էջում տեղեկացնում է, որ Վարդենիսի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել ընտանիքի 10-րդ զավակը: «3530.0 գ քաշով, 51 սմ հասակով փոքրիկն ու մայրիկն իրենց լավ են զգում և առաջիկայում դուրս կգրվեն: Բարի ու խաղաղ գիշեր»,- գրել է նախարարը: