Արդյոք Եվրոպայում այդքան կույր են, խուլ ու համր

11:31 – 3/փետրվարի/2026 «Փաստ» օրաթերթը գրում է. Ժողովրդավարական արժեքները, ինչպես, օրինակ՝ ազատությունները, մարդու իրավունքները, ժողովրդավարությունը և իրավունքի գերակայությունը, Եվրոպայի կողմից հռչակվել են որպես հիմնական առաջնահերթություններ։ Սակայն պրակտիկայում հաճախ երկակի, նույնիսկ բազմակի մոտեցումներ են դրսևորվում այդ արժեքների նկատմամբ։ Մենք բազմիցս ականատես ենք եղել այնպիսի դեպքերի, երբ, օրինակ՝ հաշվի առնելով … Read more

Ջուր չի լինելու որոշ ժամանակ

«Վեոլիա Ջուր» ընկերությունը  տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ փետրվարի 3-ին ժամը 11:30-15:00-ն կդադարեցվի  Շրջանային փողոցի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Սրբուհի Գալյանին է ներկայացվել Քրեակատարողական ծառայության 2025 թվականի կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին է ներկայացվել Քրեակատարողական ծառայության 2025 թվականի կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը: Ըստ այդմ` 2025 թվականի ընթացքում բարելավվել է ավելի ցածր անվտանգային գոտիներ և պայմաններ տեղափոխելու վիճակագրական պատկերը։ Բարելավվել են ազատազրկված անձանց պահման պայմանները և ծառայողների աշխատանքային պայմանները՝ վերանորոգվել են մեծ թվով խցեր և կացարաններ, սանհանգույցներ, մարզասենյակներ, աշխատասենյակներ և … Read more

9-րդ դասարանի աշակերտը կրակ է բացել Ուֆայի գիմնազիայում

Ռուսաստանի Դաշնության Ուֆա քաղաքի թիվ 16 գիմնազիայում այսօր առավոտյան իններորդ դասարանի աշակերտը կրակ է բացել սթրայքբոլի ինքնաձիգով։ Վիրավորներ չկան, դեռահասը ձերբակալվել է, հայտնել է Բաշկորտոստանի Հանրապետության ղեկավար Ռադի Խաբիրովը։ Միջադեպից հետո հարուցվել են քրեական գործեր, այդ թվում՝ անփութության համար։ Քննիչներն ուսումնասիրում են միջադեպի հանգամանքները։