ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով ՀՀ է ուղարկվել հացահատիկի նոր խմբաքանակ
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։ Ադրբեջանական APA գործակալությունը հաղորդում է, որ այսօր Ադրբեջանի Հանրապետության տարածքով Հայաստան է ուղարկվել հացահատիկով բեռնված 25 վագոն՝ ընդհանուր 1746 տոննա։ Մինչ օրս Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել հացահատիկով բեռնված 285 վագոն (մոտ 19900 տոննա)։