Ալեն Սիմոնյանը կհանդիպի Լավրովի հետ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 5-ին կհանդիպի Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։ Կողմերը կքննարկեն երկկողմ համագործակցության և տարածաշրջանային հարցեր։ Հատուկ ուշադրություն կդարձվի Մոսկվայի և Երևանի փոխգործակցությանը եվրասիական ընդհանուր կառույցների շրջանակներում և այս ոլորտում երկխոսությանը։