Վենսի այցի արդյունքները նախանշում են հետագա համագործակցության հստակ ուղին․ ԱՄՆ դեսպանատուն

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News Ավարտվեց ԱՄՆ փոխնախագահ ՋեյԴի Վենսի պատմական այցը Հայաստան, որը հայ-ամերիկյան երկկողմ կապերի ամրապնդմանն ուղղված նշանակալի քայլ է։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից։ «Այս այցի արդյունքները նախանշում են հետագա համագործակցության հստակ ուղին և վերահաստատում մեր ընդհանուր հանձնառությունը՝ նպաստելու կայունությանը, անվտանգությանն ու բարեկեցությանը Միացյալ Նահանգներում, Հարավային Կովկասում և այլուր»։ –00—ՅՄ

Իրանը պատրաստ է «ցանկացած ստուգման»՝ իր միջուկային ծրագրի խաղաղ բնույթը ապացուցելու համար․ նախագահ

Թեհրանը պատրաստ է «ցանկացած ստուգման»՝ իր միջուկային ծրագրի խաղաղ բնույթը ապացուցելու համար, ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանը։ Նա ընդգծել է, որ երկիրը չի ձգտում միջուկային զենք մշակել: «Մենք չենք ձգտում միջուկային զենք ձեռք բերել: Մենք դա բազմիցս հայտարարել ենք և պատրաստ ենք ցանկացած ստուգման», – ասել է Փեզեշկիանը՝ ելույթ ունենալով Թեհրանի Ազադի հրապարակում Իսլամական հեղափոխության 47-ամյակին … Read more

Աշխարհը մեկ կենտրոնից կառավարելու, դրան խոչընդոտող ազգային ինքնության ու կրոնական արժեքները ոչնչացնելու նկրտումները չեն մարել. Դանիելյան

Էպշտեյնի սկանդալը, որը բնավ եզակի չէ, անհանգստացնող է ոչ այնքան, այսպես կոչված՝ սոցիալ֊քաղաքական էլիտայի այլասերվածության խայտառակ փաստերով, որքան այն իրողությամբ, որ նույն այդ էլիտան, հայտնվելով նմանաբնույթ որոգայթներում, ուղղակի զրկված է եղել ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորությունից։ Այս մասին գրել է Գեւորգ Դանիելյանը. «Ցավալին այն է, որ հայը հույսը դրել է այս կարգի մարդկանց չեղած ողջախոհության վրա, … Read more

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովից զատ` մայիսին Երևանում ԵՄ-ՀՀ առաջին գագաթնաժողովը կանցկացվի. BBC-ի անդրադարձը

ԱՄՆ փոխնախագահի առաջին այցը Հայաստան ամրապնդում է Երևանի արագ մերձեցումը Վաշինգտոնի հետ, միաժամանակ, Մոսկվայից նրա հեռացումը։ Երևանում Ջեյ Դի Վենսն աջակցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը հունիսին կայանալիք ընտրություններում և հայտարարել, որ հայկական բանակը կստանա հետախուզական անօդաչու թռչող սարքեր, որոնք նաև մատակարարվում են Ուկրաինային։ Այս մասին ասվում է BBC-ի ռուսական ծառայության անդրադարձում, որը նվիրված է … Read more

Օրբանը Ուկրաինայի` ԵՄ-ին անդամակցության ծրագիրը որակել է պատերազմի հայտարարում Հունգարիային

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Եվրամիության կողմից մշակված ծրագիրը ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությունն արագացնելու վերաբերյալ համարել է…

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել ԵՄ առաքելության ղեկավարին սահմանային կայունության գործում ներդրման համար

Փետրվարի 10-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ընդունել է Հայաստանում Եվրոպական միության առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերին՝ նրա պաշտոնավարման ավարտի կապակցությամբ։ Զրուցակիցները բարձր են գնահատել ԵՄ առաքելության ներդրումը Հայաստանի սահմանային հատվածներում կայունության ապահովման գործում և քննարկել երկկողմ հարաբերությունների զարգացման ռազմավարական օրակարգը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը շնորհակալություն … Read more