Դի-ջեյ Նիկոլի երազը – 2 Փետրվարի 2026

«Վարչաբենդ» խմբի համերգ-դիսկոտեկը սկսված է։ ԱԱԾ-ն բոլորին մեկ առ մեկ ստուգել ու ներս է թողել, դիպուկահարները հարմար դիրքավորվել են դահլիճի չորս անկյուններում, իսկ ինքը, շլյապայի փոխարեն գլխին բանդանա կապած ու աջ ականջից իրական Հայաստանի քարտեզի տեսքով լատունից ականջօղը կախած, միաժամանակ և՛ թմբկահար է, և՛ դի-ջեյ։  Մոտենում է բարձրախոսին․ «Յո-յո-յո՛, չեմ տեսնում ձեր ձեռքերը։ Այսօրվա դիսկոտեկը … Read more

Ագարակ քաղաքում վթարային ջրանջատում կլինի

«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված` փետրվարի 2-ին` ժամը 11:30-16:00-ը, կդադարեցվի Ագարակ քաղաքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Ալեն Սիմոնյանը և Իրանի դեսպանը անդրադարձել են տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող հարցերին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 2-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից: Խորհրդարանի ղեկավարը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և հույս հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի երկու երկրների միջև հարաբերությունների հետագա ամրապնդմանն ու զարգացմանը:Զրուցակիցներն անդրադարձել են միջխորհրդարանական կապերի զարգացմանը և տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող … Read more

Բիզնեսի տեսանկյունից՝ ժողովրդին հիմարացնելն ամենաէժանն է – 2 Փետրվարի 2026

Այն, որ նիկոլական իշխանական համակարգն իր մարդկային-բարոյական նկարագրով առանձնապես շատ չի տարբերվում «նախահեղափոխական» երկու տասնամյակների համակարգից՝ հասկանալի է։ Դեգրադացիան, իհարկե, խորացել է, դերակատարները փոխվել են, բայց մեծ հաշվով՝ էությունը նույնն է մնացել։ Պարզապես նախկինում բարձրաստիճան պաշտոնյաները՝ նախարարներով, պատգամավորներով-բանով,  շեֆին դուր գալու համար բասկետբոլ էին խաղում կամ եռագույն «մայկա-տռուսիկով» մասնակցում «Բազե»-ներին, իսկ հիմա հեծանիվ են քշում … Read more