START-ի շուրջ երկխոսությունը հնարավոր է․ Կրեմլ

Ռազմավարական հարձակողական կրճատումների պայմանագրի [START] շուրջ երկխոսությունը հնարավոր է, ասել է Կրեմլի խոնսակ Դմիտրի Պեսկովը։ «Ռուսաստանը կմասնակցի ԱՄՆ-ի հետ START-ի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ երկխոսությանը, եթե սահմանափակումները երկարաձգելու նախաձեռնությանը կառուցողական արձագանքներ լինեն», – նշել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը։

Ալիևը կվերադարձնի՞ պատանդառվածներին․ կանխատեսելի դատավճիռներ Բաքվից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

20 տարվա ազատազրկումից մինչև ցմահ բանտարկություն․ Բաքվի դատարանն այսօր հրապարակեց Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս գերիների գործով դատավճիռները։  Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի  նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը և ՊՆ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը դատապարտվեցին ցմահ ազատազրկման։ Նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի … Read more