Halapenyo
Նիդերլանդները կաջակցի Հայաստանին դատաիրավական ոլորտի բարեփոխումները կյանքի կոչելու հարցում․ Կարեն Անդրեասյանն ու դեսպանը հանդիպել են
Նիդերլանդների Թագավորությունը պատրաստ է աջակցել Հայաստանին՝ դատաիրավական ոլորտում սկսած բարեփոխումներն իրականացնելու աշխատանքներում։ Հայաստան-Նիդերլանդներ համագործակցության հարցերն այսօր քննարկել են արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը և Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսը։ Դեսպանը նախարար Անդրեասյանից հետաքրքրվել է Նախարարության առաջնահերթություններով և ընդգծել, որ Նիդերլանդները բաց է բոլոր առաջարկների համար։ Կարեն Անդրեասյանը ներկայացրել է արդարադատության ոլորտի հետ … Read more
Իսկ գուցե Ուժեղ գուբերնիա, այլ ոչ թե Ուժեղ Հայաստան
Իսկ գուցե «Ուժեղ գուբերնիա», այլ ոչ թե «Ուժեղ Հայաստան» Ռուսաստանցի օլիգարխ Սամվել Կարապետյանը նոր կուսակցություն է ձևավորել՝ «Ուժեղ Հայաստան» անունով։ Հայաստանիքաղաքական դաշտում կա մի տարօրինակ օրինաչափություն՝որքան ավելի բարձրագոչ ու հայրենասիրական է կուսակցության անունը, այնքան ավելի փոքր է այդ ուժի պատկերացրած Հայաստանի սուբյեկտայնությունը։ «Ուժեղ Հայաստան», «Մայր Հայաստան», «Հայաստան դաշինք»և այլն, անուններ, որոնք հնչում են պետականության, ինքնիշխանության, … Read more
Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ նոր նշանակումներ՝ Մայր Աթոռում
Մայր Աթոռը հայտնում է․ նոր նշանակումների մասին․ «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Գերաշնորհ Տ․ Պարթև եպիսկոպոս Բարսեղյանը, ազատվելով Գեղարքունյաց թեմի առաջնորդի պաշտոնից, նշանակվել է Շվեյցարիայի Հայոց թեմի առաջնորդ։ Շվեյցարիայի Հայոց թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ. Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանը Հայրապետական տնօրինությամբ ազատվել է իր պաշտոնից: Մեկ այլ տնօրինությամբ քրեակատարողական … Read more
Երկու տասնյակը գերազանցող հեղինակավոր իրավաբաններ արդարադատության նախարարի հետ քննարկել են Սահմանադրական բարեփոխումների հարցը
Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հանդիպել է հեղինակավոր իրավաբաններին, ակադեմիական հանրույթի ներկայացուցիչներին ու նրանց հետ քննարկել Սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությանը վերաբերող մի շարք հարցեր։ Հանդիպմանը մասնակցել են Բարձրագույն դատական խորհրդի անդամ Վիգեն Քոչարյանը, Վճռաբեկ դատարանի Քրեական պալատի դատավոր Ելիզավետա Դանիելյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ՄԻԵԴ-ում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդականներ Ալինա Փխրիկյանը և Արմեն … Read more
Օրինագի՞ծ, թե՞ հակաեկեղեցական արշավ. ինչ է իրականում ընդունել խորհրդարանը. Լիլիթ Գալստյան
ԱԺ հայտարարությունների ժամին «Հայաստան» խմբակցության անդամ Լիլիթ Գալստյանը նշել է, որ յսօր առաջին ընթերցմամբ խորհրդարանն ընդունեց ՔՊ խմբակցության երկու պատգամավորների հեղինակած՝ ««Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Նրա գնահատմամբ՝ ԱԺ ամբիոնից հնչած՝ հանրությանը մոլորեցնող, զրպարտչական և Հայ Առաքելական եկեղեցին վարկաբեկող բազմաթիվ հայտարարությունները … Read more
Կարեն Անդրեասյանը Սահմանադրական բարեփոխումների հարցը քննարկել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ
Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը սեպտեմբերի 8-ին հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարներին ու ներկայացուցիչներին և նրանց հետ քննարկել Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ մի շարք հարցեր։ Հանդիպմանը մասնակցել են «5165 շարժման» առաջնորդ Կարին Տոնոյանը, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը, Հայաստանի եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը, Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը, «Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան» կուսակցության Հայաստանի … Read more