Սրբուհի Գալյան. Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծն այս տարի կուղարկվի ՀՀ վարչապետի աշխատակազմ

Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել հանրային քննարկում՝ ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի վերաբերյալ՝ շահագրգիռ պետական, միջազգային և հասարակական կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարկումը կազմակերպվել էր Արդարադատության նախարարության և «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի համատեղ ջանքերով։ Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի Գործընկերություն … Read more

Որոշ կազմակերպությունների ղեկավարներ տեղեկացրել են, թե հունվարի 27-ը և 28-ն աշխատանքային են. պատգամավորն ահազանգեր է ստացել

Որոշ կազմակերպությունների ղեկավարներ տեղեկացրել են, թե հունվարի 27-ը և 28-ն աշխատանքային են. պատգամավորն ահազանգեր է ստացել

ՀՀ ազգային ժողովի պատգամավոր, հունվարի 27-ը Հիշատակի և ոչ աշխատանքային օր սահմանելու նախագծի համահեղինակ Գեղամ Նազարյանն ահազանգեր է ստացել, որ որոշ ընկերությունների ղեկավարներ աշխատակիցներին տեղեկացրել են, որ հունվարի 27-ն ու հունվարի 28-ը նրանց համար աշխատանքային են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պատգամավորը հարցը բարձրաձայնեց ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին: «Խորհրդարանում քվեարկությունից կես ժամ-մեկ ժամ հետո ահազանգեր ստացա, որ կազմակերպությունների ղեկավարները ներքին … Read more

Ռուստամ Բադասյանը Բրյուսելում եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկել է Հայաստանի դատաիրավական բարեփոխումների օրակարգը

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Բրյուսել կատարած այցի շրջանակում դեկտեմբերի 5-ին և 6-ին հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի Արդարադատության և սպառողների տնօրինության գլխավոր տնօրեն Թինա Աստոլային: Նախարարը գոհունակություն է հայտնել հանդիպման համար, կարևորել արդարադատության ոլորտի բարեփոխումների տեսլականը ևս մեկ անգամ քննարկելու հնարավորությունը և վերահաստատել է Եվրոպական միության հետ համագործակցությունը խորացնելու և բարեփոխումներն օր առաջ իրականացնելու հանձնառությունը: Ռուստամ … Read more

Երևանում մեկնարկել է Հայ-վրացական իրավական երրորդ ֆորումը

Երևանում այսօր մեկնարկել է Հայ-վրացական իրավական համագործակցության երրորդ ֆորումը, որին մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Վրաստանի փոխվարչապետ, արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին, ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը, ԵՄ պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սեռանո Դե Լա Ռոսան, Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը, Հայաստանում Վրաստանի արտակարգ … Read more

Ռուստամ Բադասյանը IRZ-ի ներկայացուցիչների հետ քննարկել է անչափահասների արդարադատության ոլորտում համագործակցության հնարավորությունները

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Միջազգային իրավական համագործացության գերմանական հիմնադրամի (IRZ) Հարավային Կովկասի և Հարավարևելյան Եվրոպայի բաժնի ղեկավար Ֆրանկ Հուփֆելդի գլխավորած պատվիրակությանը: Նախարարը կարևորել է IRZ-ի հետ համագործակցությունը և ներկայացրել Նախարարության բարեփոխումների օրակարգի առաջնահերթությունները, որոնք վերաբերել են քրեակատարողական օրենսդրության հետագա կատարելագործմանը՝ ենթաօրենսդրական ակտերի մակարդակում: Ռուստամ Բադասյանն առանձնահատուկ կարևորել է նաև Քրեական, Քրեական … Read more