Բանակցային սպասումներին զուգահեռ Մերձավոր Արևելքում լարվածությունը մեծանում է․ Արտակ Զաքարյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է․ «Բանակցային սպասումներին զուգահեռ, Մերձավոր Արևելքում լարվածությունն այնուամենայնիվ մեծանում է։Տարածված տեղեկատվության համաձայն, երեկ ԱՄՆ ուժերը որսացել են Lincoln ավիակրին մոտեցած իրանական անօդաչու թռչող սարքը: Միևնույն ժամանակ, Իրանը ներկայացնում նոր պահանջներ՝ նշելով, որ բանակցությունները պետք է տեղի ունենան ոչ թ Ստամբուլում, այլ Օմանում, և առանց այլ … Read more

Ռուսական 3 տոննայանոց ավիառումբը խոցել է ուկրաինական պաշտպանական հերթական համակարգը (Տեսանյութ)

Ռուսական 3 տոննայանոց ФАБ-3000 սավառնող ավիառումբը Կոնստանտինովկայում խոցել է ուկրաինական պաշտպանական հերթական համակարգը, որը տեղակայված էր բարձրահարկ շենքային համալիրում:

Իսպանիայի գավաթ․ «Բարսելոնան» հաղթեց «Ալբասետեին»՝ դուրս գալով կիսաեզրափակիչ

Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում «Բարսելոնան» հյուրընկալվելիս հաղթեց «Ալբասետեին» (2-1)։ Կատալոնական ակումբի կազմում գոլերով աչքի ընկան Լամին Յամալը և Ռոնալդ Արաուխոն` համապատասխանաբար 39-րդ, և 56-րդ րոպեներին։ Տանտերերի միակ գոլը 87-րդ րոպեին հեղինակեց Խավի Մորենոն։ Այսպիսով, «կապտանռնագույնները» հաջողությամբ հաղթահարեցին քառորդ եզրափակչի արգելքը և առաջինը նվաճեցին Իսպանիայի ընթացիկ գավաթի խաղարկության կիսաեզրափակչի ուղեգիրը։

Աբու Դաբիում մեկնարկել է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը

Քաղաքականություն 04.02.2026 | 09:13 Աբու Դաբիյում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Այս մասին հայտնում է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։

Խանջյան փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կան վիրավորներ

Փետրվարի 4-ին, ժամը 02։17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խանջյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Nissan», «Toyota», «VAZ» և կայանած «Lexus» մակնիշների ավտոմեքենաները․ ինչի … Read more

«Իմ քայլը» հիմնադրամը տալիս է կիբերանվտանգության դասընթացներին մասնակցելու բացառիկ հնարավորություն. Կրթվելը նորաձև է

«Իմ քայլը» հիմնադրամը տալիս է կիբերանվտանգության դասընթացներին մասնակցելու բացառիկ հնարավորություն. Կրթվելը նորաձև է