Հակակոռուպցիոն մարմինը կլինի ունիվերսալ, թե՞ կանխարգելիչ՝ պարզ կդառնա երկու ամսից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդարադատության նախարարությունը գտնվում է հակակոռուպցիոն ռազմավարության լրամշակման փուլում, հասարակական կազմակերպություններից այդ ռազմավարության վերաբերյալ ստացվել է 400 դիտողություն և առաջարկություն, հետևաբար լրամշակումից հետո կունենանք նոր հակակոռուպցիոն ռազմավարություն։ Այս մասին այսօր «Թավշյա հեղափոխությունից մեկ տարի անց. կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման բաժնի պետ Մարիամ Գալստյանը։ Ըստ Գալստյանի՝ այս … Read more

ԱՌԱՆՑ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՒԼԱԿԱԹԱՓՈՒԹՅՈՒՆԸ ՈՐԵՒԷ ԿԵՐՊ ԸՆԴՈՒՆԵԼԻ ՀԱՄԱՐՎԵԼ ՉԻ ԿԱՐՈՂ

Իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ինչպես հայտնի է, նախորդ իշխանության «կոռումպացված չինովնիկներին հայտնաբերելու, նրանց ունեցվածքը «հետ խլելու» եւ նրանց պատասխանատվության ենթարկելու համար որոշել են դիմել անցումային արդարադատության զորությանը։ Մտադիր են, օրինակ, արտադատական կարգով բռնագանձել «ապօրինի հարստացած» նախկին ու ներկա պաշտոնյաների ունեցվածքը։ Եվ սա տեւական ժամանակ է՝ արժանանում է քննադատության, որ չի կարելի արտադատական կարգով եւ աֆրիկյան … Read more

Իրավաբանական համայնքը քննարկել է Վարչական դատավարության օրենսդրության կատարելագործմանը վերաբերող մի շարք հարցեր

Մայիսի 4-ին Ծաղկաձորում տեղի է ունեցել Վարչական դատավարության օրենսդրության կատարելագործման նպատակով երկօրյա քննարկում: Այն կազմակերպել էր Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամը՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ: Քննարկմանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արտակ Ասատրյանը, Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գևորգ Դանիելյանը, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Ռուզաննա Հակոբյանը, … Read more

Փոխնախարար Խաչիկյանն ընդունել է այլընտրանքային խափանման միջոցների կիրառման ամերիկյան փորձին ծանոթացած խմբի անդամներին

Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանը մայիսի 6-ին ընդունել է Ամերիկյան իրավաբանների ընկերակցության իրավունքի գերակայության նախաձեռնության քրեական արդարադատության շուրջ գործակցության և գործընկերության ծրագրին մասնակցած խմբի անդամներին: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են այլընտրանքային խափանման միջոցների ներդրման և զարգացման հնարավորություններին, ինչպես նաև առաջիկա համագործակցության ձևաչափին առնչվող մի շարք հարցերի: Փոխնախարար Խաչիկյանը գործընկերներին տեղեկացրել է, որ առաջիկայում նախանշված է … Read more

Արդարադատության նախարարությունը և Եվրոպական Միությունը մեկնարկում են նոր ծրագիր

Արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանի ղեկավարությամբ այսօր մեկնարկել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) շրջանակում նախատեսվող օրենսդրական մոտարկման գործընթացներին» ծրագիրը: Վերջինիս շրջանակներում նախատեսվում է վերլուծել ՀԸԳՀ-ում ներառված ԵՄ օրենսդրությունը, իրականացնել ՀՀ օրենսդրության հետ համեմատական վերլուծություն, հիմնվելով ԵՄ-ՀՀ ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի վրա՝ ներկայացնել վերջինիս իրականացման միջնաժամկետ գործողությունների ծրագիր, մշակել … Read more