Քաղաքապետի նորանշանակ խոսնակն արձագանքել է ակտիվիստ Արթուր Չախոյանին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News Երևանի քաղաքապետի մամլո խոսնակ Արտյոմ Կարապետյանը արձագանքել է ակտիվիստ Արթուր Չախոյանի հայտարարություններին․ «Մտացածին են կուռուպցիայի մեջ ներքաշված լինելու, համայնքային գույք հափշտակելու, քաղաքին 500-700 հազար դոլարի վնաս հասցնելու՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին ուղղված մեղադրանքները։ Իրականությանը չի համապատասխանում նաև կառուցապատողի հետ քաղաքապետի մտերիմ լինելու մասին ակտիվիստի հայտարարությունը, ավելին՝ քաղաքապետը կառուցապատողին չի էլ ճանաչում: … Read more

Մայր Աթոռը վերահաստատում է իր հանձնառությունը՝ աշխարհասփյուռ իր կառույցներով շարունակելու ջանքեր գործադրել՝ ի խնդիր գերեվարված հայորդիների Հայրենիք վերադարձի

Փետրվար 05,2026 18:14 Խորը ցավով տեղեկացանք Բաքվում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների նկատմամբ կայացրած ակնհայտ շինծու դատավճիռների մասին։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը վերահաստատում է իր հանձնառությունը՝ աշխարհասփյուռ իր կառույցներով շարունակելու հետևողական ջանքեր գործադրել միջազգային և միջեկեղեցական հարթակներում՝ ի խնդիր գերեվարված հայորդիների ազատ արձակման և Հայրենիք վերադարձի։ Սուրբ Էջմիածինն իր զորակցությունն է հայտնում Արցախի պատանդառված պետական … Read more

ՀՀ վարչապետի և ԱՄԷ նախագահի ներկայությամբ ստորագրվել է Հայաստան–ԱՄԷ տնտեսական համաձայնագիր

Աբու Դաբիում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ՝ քննարկելով երկկողմ համագործակցության խորացման հնարավորությունները, տարածաշրջանային խաղաղության հեռանկարները և տնտեսական համագործակցության ընդլայնումը։ Հանդիպման շրջանակում կողմերը կարևորել են առևտրի և ներդրումների զարգացման ուղղությամբ համատեղ ծրագրերի իրականացումը, իսկ վարչապետի այցի ընթացքում ստորագրվել է ծառայությունների առևտրի և ներդրումների մասին … Read more

Ալեն Սիմոնյանն ու Վալենտինա Մատվիենկոն քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ

Պաշտոնական այցով Մոսկվայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 5-ին հանդիպել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ՝ ինչպես քաղաքական ու տնտեսական, այնպես էլ կրթական եւ մշակութային` շեշտը դնելով, մասնավորապես, միջխորհրդարանական համագործակցության զարգացման վրա: Կողմերն ընդգծել են միջխորհրդարանական կապերի՝ երկկողմ հարաբերությունների … Read more

5 տնտեսական քայլերից հետո բյուջե գումար կմտնի և հնարավոր կլինի թոշակները բարձրացնել. «Մեր ձևով» շարժման անդամները հանդիպում են քաղաքացիներին

5 տնտեսական քայլերից հետո բյուջե գումար կմտնի և հնարավոր կլինի թոշակները բարձրացնել. «Մեր ձևով» շարժման անդամները հանդիպում են քաղաքացիներին