Halapenyo
ԼՂ-ից ՀՀ տեղափոխված մեր 10 հայրենակիցների առողջական վիճակը բավարար է. Ավանեսյան
Բժիշկներից կազմված մեր բրիգադը, անհրաժեշտության դեպքում, օպերատիվ բուժօգնություն ցուցաբերելու նպատակով մեկնել է Լեռնային Ղարաբաղից այսօր Հայաստան տեղափոխվող մեր 11 հայրենակիցներին դիմավորելու: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Այս պահին բոլորն անցել են բուժզննում, նրանցից մեկը հոսպիտալացվել է Գորիսի բժշկական կենտրոն` լրացուցիչ հետազոտության: Մեր 10 հայրենակիցների առողջական վիճակը բավարար է»,- գրել է նախարարը:
Յունիբանկ-ը համալրեց պետական ծառայություններ մատուցող օպերատորների ցանկը
ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ «Յունիբանկ» ԲԲ ընկերությունը համալրեց պետական ծառայություններ մատուցող օպերատորների ցանկը: Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հիշեցրել է, որ 2016 թվականին ներդրվել է օպերատորների ինստիտուտ, որոնք իրականացնում են պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ: Նախարարի տեղեկացմամբ, այժմ գործող օպերատորների թիվը ինն է. վերջինների կողմից մատուցվում է շուրջ 67 պետական ծառայություն: «Կարևորելով այս ինստիտուտի դերն … Read more
Արդարադատության նախարարն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպանին
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին: Նախարար Զեյնալյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին պաշտոնավարման ընթացքում ծավալած արդյունավետ գործունեության համար, բարձր գնահատել նրա ներդրումը հայ-ամերիկյան բազմաոլորտ փոխգործակցության համատեքստում և հույս հայտնել, որ դեսպանը Հայաստանից հեռանում է լավ տպավորություններով: Դեսպան Միլսը պատիվ է համարել … Read more
Սուրեն Քրմոյանը Ղազախստանի գործընկերների հետ քննարկել է անչափահասների արդարադատությանը վերաբերող հարցեր
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը մասնակցել է Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Աստանայում կայացած Եվրոպական և Կենտրոնական Ասիայի ազգային վիճակագրական գրասենյակների և ոլորտային նախարարությունների TransMonEE ցանցային հանդիպմանը: Հանդիպման շրջանակում քննարկվել են արդարադատության մատչելիության և երեխաների նկատմամբ բռնության վերաբերյալ տվյալների հավաքագրման, վերլուծության, տարածման և դրանց օգտագործման բարելավման վերաբերյալ հարցեր: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալն իր ելույթում ներկայացրել … Read more