Հեղուկ գազի բարձր գինը անընդունելի է․ ակտիվ աշխատում ենք, որպեսզի նոր խմբաքանակները արագ գան և գինը նվազի․ Գևորգ Պապոյան
Հեղուկ գազի բարձր գինը անընդունելի է, իմ գնահատմամբ՝ իր մեջ ունի և օբյեկտիվ, և սուբյեկտիվ մաս։ Այս մասին գրել էԷկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: «Ակտիվ աշխատում ենք, որպեսզի նոր խմբաքանակները արագ գան և գինը նվազի։ Իսկ գինը նվազելու է, այդ թվում նաև երկաթուղային փոխադրումների մեկնարկի միջոցով»,-գրել է նա։