Կովկասի բնության հիմնադրամը Հայաստանի Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին 2 ԱԹՍ է նվիրել՝ տվյալների հավաքագրման համար

Կովկասի բնության հիմնադրամը Հայաստանի Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին 2 ԱԹՍ է նվիրել՝ տվյալների հավաքագրման համար

Ինչպե՞ս պաշտպանենք մեր մեսենջերները՝ WhatsApp, Telegram, Viber, հաքերներից. Սամվել Մարտիրոսյան (Տեսանյութ)

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը խորհուրդ է տվել՝ ինչպես պաշտպանել մեսենջերները՝ WhatsApp, Telegram, Viber, հաքերներից։ Նա կից տեսանյութ է հրապարակել։ «Ինչպե՞ս պաշտպանվել հաքերային հարձակումներից այն դեպքում, երբ նույնիսկ ուշադիր մարդը կարող է տուժել եւ կորցնել իր WhatsApp, Viber, Telegram հաշիվները։ Միասին միացնում ենք երկփուլային վավերացումը, 2FA»,-գրել է նա՝ տեսանյութում մանրամասն բացատրելով քայլերը։

Իրանի ԱԳՆ-ն պատժամիջոցների վերացումն առաջնահերթություն է համարել է ԱՄՆ-ի հետ ցանկացած բանակցություններում

Իրանի իշխանություններն ԱՄՆ-ի հետ ցանկացած շփումներում կձգտեն Թեհրանի դեմ սահմանված միակողմանի պատժամիջոցների վերացման, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից: «Իրանի միջուկային ծրագրի բնույթի առնչությամբ վստահության ամրապնդման դիմաց մեր պահանջն է, որ վերացվեն անարդարացի պատժամիջոցները, որոնք սահմանվել են իրանցի ժողովրդի դեմ այս տարիների ընթացքում…. … Read more

Եպիսկոպոսաց ժողովի մասով քննարկումներ են ընթանում․ Մայր Աթոռ

Ավստրիայում նախատեսվող Եպիսկոպոսաց ժողովի վերաբերյալ քննարկումներ են ընթանում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասել է Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Եսայի քահանա Արթենյանը։ «Գիտեք, որ 6 եպիսկոպոսների երկրից բացակայելու արգելք է դրվել: Այս նոր իրավիճակով պայմանավորված տեղի կունենան քննարկումներ և կայացված որոշումների վերաբերյալ տեղեկություններ կփոխանցվեն», – հայտնել է տեր Եսային։

Կուբան պատրաստ է ԱՄՆ-ի հետ աշխատել անվտանգության թեմայի շուրջ, բայց առանց ինքնիշխանությունը վնասելու

Կուբայի ղեկավարությունը բաց է ԱՄՆ-ի և այլ երկրների հետ համագործակցության համար՝ տարածաշրջանային ու միջազգային անվտանգությունն ամրապնդելու նպատակով՝ դրա հետ մեկտեղ չհրաժարվելով իր ինքնիշխանությունը պաշտպանելուց: Այս մասին հայտարարել է կարիբյան երկրի արտաքին գործերի նախարարությունը։ «Կուբան անվերապահորեն դատապարտում է ահաբեկչությունն իր բոլոր ձևերով ու դրսևորումներով՝ դրա հետ մեկտեղ հաստատելով իր հանձնառությունը Միացյալ Նահանգների և այլ երկրների հետ … Read more

Իսրայելը հայտնել է «Հըզբոլլահ»-ի թիրախների վրա նոր հարվածների մասին

Իսրայելի պաշտպանության ուժերը (ՑԱԽԱԼ) հայտնել են Լիբանանի հարավում տտեղակայված «Հըզբոլլահ» շիական կազմակերպությանը պատկանող թիրախների վրա նոր հարվածների մասին: Իսրայելի զինված ուժերը հայտարարել են, որ հարձակումների թիրախը եղել են զենքի պահեստները, հաղորդում է ТАСС-ը: ՑԱԽԱԼ-ի մամուլի ծառայությունից նշել են, որ հարվածները նպատակ ունեին կանխել խմբավորման ռազմական կարողությունների վերականգնման փորձերը: Ըստ հայտարարության՝ հարվածված թիրախներից մեկը գտնվում էր խիտ բնակեցված տարածքում: … Read more

Անսովոր կանաչ սառույց՝ Չեխիայի լճում. Լևոն Ազիզյան

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը լուսանկար է հրապարակել՝ կից գրելով․ «Անսովոր կանաչ սառույց՝ Չեխիայի լճում 2025 թվականի վերջում Հարավային Բոհեմիայում գտնվող Լիպնո լճում (Չեխիա) գրանցվել է անսովոր բնական երևույթ․ լճի մակերեսին ձևավորվել է կանաչ գույնի սառույց։ Այս երևույթը մանրակրկիտ փաստագրվել է Չեխիայի Գիտությունների ակադեմիայի Կենսաբանական կենտրոնի հիդրոկենսաբանների կողմից, որոնք նաև հավաքել և … Read more