ՏՀԶԿ. Հայաստանը զգալիորեն բարելավել է իր դիրքերը կոռուպցիայի դեմ պայքարում

Հակակոռուպցիոն ոլորտի միջազգային կազմակերպությունների վերջին գնահատումները փաստում են, որ Հայաստանը զգալիորեն բարելավել է իր դիրքերը կոռուպցիայի դեմ պայքարում: Մասնավորապես, սույն թվականի հուլիսի 2-ից 5-ը Փարիզում (Ֆրանսիայի Հանրապետություն) Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հակակոռուպցիոն ցանցի հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) պլենար հանդիպման ընթացքում գնահատվել է գնահատման 4-րդ փուլի արդյունքում կազմված … Read more

ՀԿ ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվել է Հանրային քննարկումների կազմակերպման և անցկացման կարգը սահմանելու մասին նախագիծը

Արդարադատության նախարարության իրավական ապահովման վարչության պետԱնահիտ Անտոնյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել քննարկում «Հանրային քննարկումների կազմակերպման և անցկացման կարգը սահմանելու մասին»Կառավարության որոշման նախագծի վերաբերյալ: Հանդիպմանը ներկա հասարակական կազմակերպությունների շուրջ երկու տասնյակ ներկայացուցիչներին Անահիտ Անտոնյանը ներկայացրել է քննարկման առարկա հանդիսացող ենթաօրենսդրական ակտի հիմնական դրույթները, ըստ որոնց՝ օրենսդրական ակտերի նախագծերը (բացառությամբ միջազգային պայմանագրերի վավերացման մասին օրենքի նախագծերի), … Read more

Համազգային թատրոնի նոր շենքի բացումը նշանավորվեց Սուրբ Անտոնիոսի հրաշագործությունը ներկայացման բեմադրությամբ

Համազգային թատրոնի նոր շենքի բացումը նշանավորվեց «Սուրբ Անտոնիոսի հրաշագործությունը» ներկայացման բեմադրությամբ

Երևանում տեղի է ունեցել Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի նոր շենքի բացման պաշտոնական արարողությունը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցությամբ այցելել է թատրոնի նոր շենք, շրջայց կատարել, ծանոթացել ստեղծված պայմաններին։ Իսահակ Ներսիսյանի նախագծով 2019 թվականին մեկնարկած թատրոնի նոր շենքի շինարարությունն իրականացվել է պետական բյուջեի և բարերարների միջոցներով: ՀՀ պետական … Read more

Արցախի ԱԺ նախագահն ընդունել է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի ղեկավարած պատվիրակությանը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հուլիսի 10-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի ղեկավարած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի նախագահը կարևորել է ՀՀ նոր կառավարության անդամների այցելություններն ու շփումներն արցախյան գործընկերների հետ և ընդգծել միջգերատեսչական համագործակցության արդյունավետության բարձրացման հրատապությունը: Իր խոսքում ՀՀ արդարադատության նախարարը նշել է, որ իրենց ուշադրության կենտրոնում է ադրբեջանա-ղարաբաղյան … Read more

Արդարադատության նախարարը ԵՄ դեսպանի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին: Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին Հայաստանում իրականացվող բարեփոխումներին մշտապես օժանդակելու համար և ընդգծել, որ ԵՄ աջակցությունը Հայաստանի Հանրապետության արդարադատության ոլորտին անգնահատելի է: ԵՄ պատվիրակության ղեկավարը նշել է, որ Հայաստանի արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումները Եվրամիության առաջնահերթություններից են: Այդ համատեքստում … Read more

Արդարադատության նախարարն ընդունել է ՌԴ դեսպանին

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հուլիսի 11-ին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Նախարարն ու դեսպանը քննարկել են երկու երկրների միջև համագործակցությունն ընդլայնելու և, մասնավորապես, դատաիրավական ոլորտում հարաբերությունները խորացնելու վերաբերյալ մի շարք հարցեր: Դեսպան Կոպիրկինը վստահեցրել է, որ իր լիազորությունների շրջանակում կներդնի բոլոր ջանքերը հայ-ռուսական համագործակցությունն ամապնդելու և այն առավել … Read more

Նախարար Զեյնալյանն աշխատանքային այցով Ավստրիայում է

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հուլիսի 12-ից 13-ը Ավստրիայի Հանրապետությունում (Ինսբրուկ) մասնակցել է ԵՄ և Արևելյան գործընկերության ներքին գործերի և արդարադատության նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը: Այն կազմակերպվել էր Ավստրիայի նախագահության շրջանակում, որի նպատակն էր քննարկել ԱլԳ երկրներում իրավունքի գերակայության ամրապնդմանը, դատական իշխանությունում կոռուպցիայի դեմ պայքարի առավել արդյունավետ մեխանիզմներին առնչվող հարցեր: ԵՄ և Արևելյան գործընկերության ներքին … Read more

Նախարար Զեյնալյանը մասնակցել է Մարդու իրավունքների ապահովման վիճակն ազատությունից զրկման վայրերում թեմայով քննարկմանը

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ասօր մասնակցել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից կազմակերպված՝ «Մարդու իրավունքների ապահովման վիճակն ազատությունից զրկման վայրերում»թեմայով քննարկմանը: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը, ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի մշտական ներկայացուցչի պաշտոնակատար Դմիտրի Մարիյասին և Վրաստանի հանրային պաշտպան Նինո Լոմջարիան: Նախարար Զեյնալյանը, ողջունելով հանդիպման մասնակիցներին, շնորհակալություն … Read more

ՀՌՀ-ն 1.200.000 դրամով տուգանել է ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ ՍՊԸ-ին – ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ…

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հունվարի 23-ին գումարեց հերթական նիստը։ Օրակարգում ընդգրկված էր 7 հարց՝ Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթ հայտարարելու վերաբերյալ: «ՌԱԴԻՈ ՊՌՈ» ՍՊԸ ռադիոծրագրի եթերային հեռարձակման (լսողական ծրագրի հաճախականության օգտագործման) լիցենզիան վերաձևակերպելու հայտի վերաբերյալ։ «ԼԱՅՔՆԵՏ» ՍՊԸ ցանցային օպերատորի գործունեության լիցենզիան վերաձևակերպելու հայտի վերաբերյալ։ «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆՍ» ՍՊԸ ցանցային օպերատորի գործունեության լիցենզիան վերաձևակերպելու … Read more