Վրաստանը ժամանակավորապես փակել է Հայաստանի սահման տանող ճանապարհներից մեկը
21 Հունվար, 2026 10:49 Փարավանի լեռնանցքում (Հայաստանի սահման տանող ճանապարհ) բոլոր տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելված է։ Այս մասին հայտնում է Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը: Գերատեսչության տվյալներով՝ բքի և վատ տեսանելիության պատճառով սահմանափակում է գործում Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ներպետական նշանակության ավտոճանապարհի 94-110 կմ (Փարավանի լեռնանցք) հատվածում: Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝ Հետևեք մեզ նաև տելեգրամում՝ Ներբեռնեք … Read more