Ադրբեջանի տարածքով ՌԴ-ից հացահատիկի հերթական խմբաքանակը կուղարկվի Հայաստան

Քաղաքականություն 04.02.2026 | 16:32 Ռուսական հացահատիկով բեռնված ութ վագոն կուղարկվի Հայաստան Ադրբեջանի տարածքով։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Բեռնատար վագոնները կուղարկվեն փետրվարի 4-ին։ Նշվում է, որ ուղարկվող հացահատիկի ընդհանուր քաշը կազմում է 560 տոննա։ Հավելենք, որ մինչ օրս Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել 285  վագոն՝ ընդհանուր 19,900 տոննա ծավալով  հացահատիկ։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի     … Read more

ԱՄՆ-ն համաձայնել է Իրանի հետ բանակցությունները Թուրքիայից տեղափոխել Օման

1lurer.am Ուրբաթ՝ փետրվարի 6-ին, Օմանում տեղի կունենան ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները՝ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչիի մասնակցությամբ: Օրակարգում է լինելու Իրանի միջուկային ծրագիրը:   Թրամփի վարչակազմը համաձայնել է Իրանի խնդրանքին՝ բանակցությունները Թուրքիայից Օման տեղափոխելու վերաբերյալ։ Թեհրանը խնդրել է փոխել ոչ միայն բանակցությունների վայրը, այլև՝ ձևաչափը։ … Read more

Դաշնակցի հետ անակնկալները սովորաբար աննշան են, բայց այստեղ անակնկալների ներուժը հսկայական է․ ԵՄ պաշտոնյան թրամփյան ԱՄՆ-ի մասին

Այս պահին դժվար է ԱՄՆ-ին ԵՄ դաշնակից անվանել, հայտարարել է Եվրոպական Միության Դիվանագիտական ​​ծառայության գլխավոր քարտուղար Բելեն Մարտինես Կարբոնելը։  «Այսօրվա աշխարհում միայն պետությունները չեն կարևոր։ Եվրոպան նաև խոշոր տնտեսական տերություն է», – նշել է նա իսպանական «El País» թերթին տված հարցազրույցում։ «Սա մարտահրավեր է. մենք պետք է սովորենք լինել հաստատակամ՝ առանց դպրոցական խուլիգանների վերածվելու»։ Հարցին, … Read more

Ֆլոյդ Մեյվեզերը դատի է տվել ամերիկյան ալիքին ու պահանջում է 340 միլիոն դոլար

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի 5 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերը դատական հայց է ներկայացրել ամերիկյան Showtime հեռուստաալիքի դեմ, հայտնում է TMZ-ն։ Ամերիկացի լեգենդար բռնցքամարտիկը դիմել է Կալիֆորնիայի դատարան՝ հայտարարելով, որ դարձել է ֆինանսական խարդախության զոհ, որը իրականացվել է իր նախկին խորհրդական Ալ Հեյմոնի կողմից՝ Showtime-ի նախագահ Սթիվեն Էսպինոզայի մասնակցությամբ։ Հայցվոր կողմի պնդմամբ՝ երկարամյա համագործակցության … Read more

ՌԴ-ից ՀՀ կուղարկվի հացահատիկով բեռնված 8 վագոն

Ադրբեջանական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ այսօր Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից հացահատիկով բեռնված 8 վագոն կուղարկվի Հայաստան: Նշենք, որ Ռուսաստանից հացահատիկով բեռնված վերջին երկաթուղային վագոնները …

Ծնվել է հերոս Արթուր Մխիթարյանի եղբայրը

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Մխիթարյանների ընտանիքում նոր լույս է բացվել. ծնվել է 2022 թվականի հունվարի 11-ին Վարդենիսի Վերին Շորժայի դիրքերում հակառակորդի սադրանքի հետևանքով զոհված Արթուր Մխիթարյանի եղբայրը։ Ծնողները հերոս որդու պատվին երեխային Արթուր են կոչել։ Մայրն ասում է՝ երբեք ոչ մի երեխա ոչ մեկի տեղը չի լրացնում։ Կարճ է ձևակերպում՝ տանը նոր հույս ու շունչ էր պակասում։ … Read more