Halapenyo
Հայաստանը մենք ենք Հնդկաստանից կառավարվող էջը տարածում է թուրք-ադրբեջանական նարատիվներ․ Fip
«Հայաստանը մենք ենք» անվանումով ֆեյսբուքյան էջը վերջին էմոցիոնալ գրառմամբ հայալեզու լսարանի շրջանում լայն արձագանք և անհանգստություն է առաջացրել։ Այս մասին գրել էFip.am-ը՝ անդրադառնալով էջում առկա հրապարակումներին։ Հայերին թիրախավորող ֆեյսբուքյան էջով տարածվող գրառումը հանդես է գալիս Թուրքիայի դիրքերից, առաջարկում է «վերանայել ապրիլի 24-ի կարգավիճակը», դադարեցնել Ծիծեռնակաբերդ ուղղվող երթերը, քանի որ «դրանք օտարացնում են Թուրքիային»։ «Փաստերի ստուգման … Read more
Քննարկում՝ նվիրված սնանկության ոլորտի բարեփոխմանը
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը հուլիսի 5-6-ին մասնակցել է Ծաղկաձորում տեղի ունեցած քննարկմանը՝ ««Սնանկության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների լրամշակված նախագծերի վերաբերյալ: ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ ԱՆ «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի կազմակերպած հանդիպմանը մասնակցել են Բարձրագույն դատական խորհրդի անդամներ, ՀՀ վճռաբեկ, վերաքննիչ և … Read more
Հանդիպում ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 9-ին ընդունել է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին:Քննարկվել են համապատասխան ոլորտում հայկական երկու պետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը, պաշտոնատար այլ անձինք: Սկզբնաղբյուրը՝ http://www.president.nkr.am/am/news/workingMeetings/4019/
Արցախի ԱԳՆ ղեկավարը հանդիպել է Հայաստանի արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հետ
Հուլիսի 9-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հետ։ Ինչպես հաղորդում են Արցախի ԱԳՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են միջազգային մասնագիտացված կառույցներում Արցախի քաղաքացիների շահերի ներկայացման և պաշտպանության հարցերում միջգերատեսչական համագործակցության հեռանկարները։ Այդ համատեքստում Մասիս Մայիլյանը և Արտակ Զեյնալյանը անդրադարձ … Read more
ՏՀԶԿ. Հայաստանը զգալիորեն բարելավել է իր դիրքերը կոռուպցիայի դեմ պայքարում
Հակակոռուպցիոն ոլորտի միջազգային կազմակերպությունների վերջին գնահատումները փաստում են, որ Հայաստանը զգալիորեն բարելավել է իր դիրքերը կոռուպցիայի դեմ պայքարում: Մասնավորապես, սույն թվականի հուլիսի 2-ից 5-ը Փարիզում (Ֆրանսիայի Հանրապետություն) Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հակակոռուպցիոն ցանցի հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) պլենար հանդիպման ընթացքում գնահատվել է գնահատման 4-րդ փուլի արդյունքում կազմված … Read more
ՀԿ ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվել է Հանրային քննարկումների կազմակերպման և անցկացման կարգը սահմանելու մասին նախագիծը
Արդարադատության նախարարության իրավական ապահովման վարչության պետԱնահիտ Անտոնյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել քննարկում «Հանրային քննարկումների կազմակերպման և անցկացման կարգը սահմանելու մասին»Կառավարության որոշման նախագծի վերաբերյալ: Հանդիպմանը ներկա հասարակական կազմակերպությունների շուրջ երկու տասնյակ ներկայացուցիչներին Անահիտ Անտոնյանը ներկայացրել է քննարկման առարկա հանդիսացող ենթաօրենսդրական ակտի հիմնական դրույթները, ըստ որոնց՝ օրենսդրական ակտերի նախագծերը (բացառությամբ միջազգային պայմանագրերի վավերացման մասին օրենքի նախագծերի), … Read more