Halapenyo
Արդարադատության նախարարությունը և Եվրոպական Միությունը մեկնարկում են նոր ծրագիր
Արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանի ղեկավարությամբ այսօր մեկնարկել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) շրջանակում նախատեսվող օրենսդրական մոտարկման գործընթացներին» ծրագիրը: Վերջինիս շրջանակներում նախատեսվում է վերլուծել ՀԸԳՀ-ում ներառված ԵՄ օրենսդրությունը, իրականացնել ՀՀ օրենսդրության հետ համեմատական վերլուծություն, հիմնվելով ԵՄ-ՀՀ ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի վրա՝ ներկայացնել վերջինիս իրականացման միջնաժամկետ գործողությունների ծրագիր, մշակել … Read more
Կառավարությունը մտադիր է ընդլայնել ՍԴ դիմելու պատգամավորների հնարավորությունները
ՀՀ կառավարությունը մտածում է ընդլայնել պատգամավորների՝ սահմանադրական դատարան դիմելու հնարավորությունը, որպեսզի կարողանա դիմել ոչ միայն ԱԺ-ի պատգամավորների 1/5-րդը, այլ խմբակցությունը՝ որպես ինստիտուտ:«Արմենպրես»-ի հաղորդմամբ`«Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկմանն իր ամփոփիչ ելույթում նաև այս մասին խոսեց հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարար Արտակ … Read more
ՀՀ վարչապետի կարճատև շփումները Դավոսում
Դավոս կատարած կարճատև այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել միջազգային գործընկերների և տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչների հետ: Մասնավորապես, վարչապետը փոխգործակցության հնարավորություններն է քննարկել Schneider Electric ընկերության գլխավոր տնօրեն Օլիվեր Բլումի, Dell Technologies ընկերության հիմնադիր, գլխավոր տնօրեն Մայքլ Դելլի և գործարար Նուբար Աֆեյանի հետ։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում մեր երկրում … Read more
Արդարադատության նախարարի տեղակալը մասնակցում է Ժողովրդավարության վիճակը երկաթե վարագույրների անկումից 30 տարի անց խորագրով սեմինարին
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Աննա Վարդապետյանը Շվեդիայի Թագավորության Լունդ քաղաքում մայիսի 6-ից 8-ը մասնակցում է «Ժողովրդավարության վիճակը երկաթե վարագույրների անկումից 30 տարի անց» խորագրով սեմինարին: Սեմինարը կազմակերպել է Վենետիկի հանձնաժողովը՝ Լունդի համալսարանի հետ համատեղ: Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներում ժողովրդավարության մարտահրավերների քննարկմանը մասնակցել են նաև ՀՀ ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, նույն Հանձնաժողովի … Read more
Տիգրան Խաչիկյանն աշխատանքային քննարկում է ունեցել պրոբացիայի ոլորտում էլեկտրոնային հսկողության սարքավորումների ներդրման վերաբերյալ
Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանն այսօր ընդունել է շվեյցարական «Գեոսատիս» ընկերության ներկայացուցիչ Տիգրան Ղուլյանին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Պրոբացիայի ծառայության տեխնիկական վերազինման շրջանակում էլեկտրոնային վերահսկման սարքերի ներդրմանն առնչվող մի շարք հարցեր: Փոխնախարար Խաչիկյանը «Գեոսատիս»-ի ներկայացուցիչ Տիգրան Ղուլյանի հետ անդրադարձել է սարքավորումների գնային առաջարկներին, դրանց սպասարկման համար անհրաժեշտ լրացուցիչ բաղադրիչներին, ինչպես նաև առաջարկվող տարբերակներից լավագույնի … Read more
Տիգրան Խաչիկյանն ընդունել է Քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի անդամներին
Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանն այսօր ընդունել է Քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի անդամներին: Տիգրան Խաչիկյանը, ողջունելով Խմբի անդամներին, վերահաստատել է Նախարարության՝ նախկինում ձևավորված արդյունավետ համագործակցության շարունակականությունն ապահովելու և խորացնելու պատրաստակամությունը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել այնպիսի հարցերի, ինչպիսիք են՝ քրեակատարողական հիմնարկների վարչակազմերի գործողությունների և անգործության դատական բողոքարկման օրենսդրական մեխանիզմների ներդրումը, … Read more