Նիկոլ Փաշինյանն ընդունել է ավստրիական GRAWE ընկերության գլխավոր տնօրեն և կառավարման խորհրդի նախագահ Կլաուս Շայտեգելին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ավստրիական GRAWE ընկերության գլխավոր տնօրեն և կառավարման խորհրդի նախագահ Կլաուս Շայտեգելին և C–Quadrat ներդրումային խմբի կառավարիչ տնօրեն և վերահսկիչ խորհրդի նախագահ Անդրեաս Վիմմերի գլխավորած պատվիրակությանը։ Քննարկվել են GRAWE ընկերության՝ Հայաստանի ապահովագրական շուկա մուտք գործելու հնարավորություններին վերաբերող հարցեր։ Վարչապետը կարևորել է ապահովագրության ոլորտում միջազգային հեղինակավոր ընկերությունների ներգրավումն ու ոլորտի հետևողական զարգացումը։ … Read more

ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական սերտ հարաբերությունները ձևավորվում են մեր սպաների ուսումից․ դեսպան

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին Ֆրանսիայի դեսպանատանն ընդունել է Սեն-Սիր ռազմական ակադեմիայի երեք ուսանողների, ովքեր Վազգեն Սարգսյանի անվան հայկական ռազմական ակադեմիայում անցնում են խորացված ուսումնառություն։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունից: «Մեր երկու երկրների միջև ռազմավարական սերտ հարաբերությունները ձևավորվում են մեր սպաների ուսումից»,- ասված է դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ։

Արա Աբրահամյանի որդին ամուսնում է Տիմատիի նախկին կնոջ հետ

Ռուսական ԶԼՄ-ները հայտնում են, որ Ռուսաստանում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի որդին՝ Վլադիսլավ Աբրահամյանը, նշանադրվել է մոդել Անաստասիա Ռեշետովայի հետ։ Զույգը պաշտոնապես չի մեկնաբանել լուրը։