Մեր պետությունը ճիշտ ուղղությամբ է գնում․ Արայիկ Հարությունյան
Ինչպես արդենհայտնելէինք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնական հրավերը՝ Խաղաղության խորհրդին որպես հիմնադիր անդամ միանալու վերաբերյալ։ ՀՀ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն անդրադառնալով հրավերին՝ սոցցանցի իր էջում գրել է․«Մեր պետությունը ճիշտ ուղղությամբ է գնում: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրավիրել է միանալու «Խաղաղության խորհրդին»»: