Իրանի արտաքին գործերի նախարարի ելույթը Դավոսի ֆորումում չեղարկվել է

Իրանի արտաքին գործերի նախարարի ելույթը Դավոսի ֆորումում չեղարկվել է

Դավոսում կայանալիք Համաշխարհային տնտեսական ֆորումը (ՀՏՖ) չեղարկել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաքչիի հունվարի 20-ի կեսօրին նախատեսված ելույթը: Նրա անունը նախորդ օրը ներառված էր ֆորումի ծրագրում, բայց արդեն անհետացել էր պաշտոնական կայքից: Ֆորումի կազմակերպիչները հաստատել են, որ Իրանի արտաքին գործերի նախարարը չի մասնակցի Դավոսին: Նրանք բացատրել են, որ հրավերը ուղարկվել է 2025 թվականի աշնանը, … Read more

Արգելվելու է ինքնակամ կառույցների օրինականացումը, դրանք ենթակա են լինելու քանդման․ ԱՆ տեղակալ

Առաջարկվում է բացառել օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կառուցված ինքնակամ կառույցների հետագա օրինականացման հնարավորությունը: Մասնավորապես, նախագծերով առաջարկվում է սահմանել երկու ռեժիմ մինչև օրենքն ուժի մեջ մտնելը կառուցված ինքնակամ կառույցների և օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կառուցված ինքնակամ կառույցների համար: Նախագիծն Ազգային ժողովում ներկայացրել է Արդարադատության փոխնախարար Երանուհի Թումանյանցը։ Տեսանյութը` այստեղ:

Երեխաների մասնակցությունը հանրային քաղաքականության մշակմանը և իրականացմանը

Երևանում և մարզերում բնակվող երեխաների մասնակցությամբ տեղի ունեցավ«Երեխաների մասնակցությունը հանրային քաղաքականության մշակմանը և իրականացմանը»խորագրով միջոցառումը: Երեխաների հետ իրավունքների պաշտպանության և իրացման վերաբերյալ զրուցեցին ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի Անչափահասների արդարադատության ծրագրի համակարգող Վիկտորյա Օհանյանը, ՀՀ ԱՆ Քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետ Արփինե Սարգսյանը, ՀՀ արդարադատության նախարարության … Read more