Նախարարի խորհրդականը մասնակցել է անցումային արդարադատության թեմայով համաժողովին
ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական Աննա Վարդապետյանն այսօր մասնակցել է «Անցումային արդարադատության մեխանիզմների ներդրման հնարավորությունը ՀՀ-ում՝ միջազգային փորձի լույսի ներքո» թեմայով համաժողովին: Այն կազմակերպվել էր ԵՄ կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը, Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գևորգ Դանիելյանը, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Արսեն Մկրտչյանը, Իրավաբանների հայկական … Read more