Halapenyo
Իրավաբանական համայնքը քննարկել է Վարչական դատավարության օրենսդրության կատարելագործմանը վերաբերող մի շարք հարցեր
Մայիսի 4-ին Ծաղկաձորում տեղի է ունեցել Վարչական դատավարության օրենսդրության կատարելագործման նպատակով երկօրյա քննարկում: Այն կազմակերպել էր Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամը՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ: Քննարկմանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արտակ Ասատրյանը, Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գևորգ Դանիելյանը, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Ռուզաննա Հակոբյանը, … Read more
Փոխնախարար Խաչիկյանն ընդունել է այլընտրանքային խափանման միջոցների կիրառման ամերիկյան փորձին ծանոթացած խմբի անդամներին
Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանը մայիսի 6-ին ընդունել է Ամերիկյան իրավաբանների ընկերակցության իրավունքի գերակայության նախաձեռնության քրեական արդարադատության շուրջ գործակցության և գործընկերության ծրագրին մասնակցած խմբի անդամներին: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են այլընտրանքային խափանման միջոցների ներդրման և զարգացման հնարավորություններին, ինչպես նաև առաջիկա համագործակցության ձևաչափին առնչվող մի շարք հարցերի: Փոխնախարար Խաչիկյանը գործընկերներին տեղեկացրել է, որ առաջիկայում նախանշված է … Read more
Արդարադատության նախարարությունը և Եվրոպական Միությունը մեկնարկում են նոր ծրագիր
Արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանի ղեկավարությամբ այսօր մեկնարկել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) շրջանակում նախատեսվող օրենսդրական մոտարկման գործընթացներին» ծրագիրը: Վերջինիս շրջանակներում նախատեսվում է վերլուծել ՀԸԳՀ-ում ներառված ԵՄ օրենսդրությունը, իրականացնել ՀՀ օրենսդրության հետ համեմատական վերլուծություն, հիմնվելով ԵՄ-ՀՀ ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի վրա՝ ներկայացնել վերջինիս իրականացման միջնաժամկետ գործողությունների ծրագիր, մշակել … Read more
Կառավարությունը մտադիր է ընդլայնել ՍԴ դիմելու պատգամավորների հնարավորությունները
ՀՀ կառավարությունը մտածում է ընդլայնել պատգամավորների՝ սահմանադրական դատարան դիմելու հնարավորությունը, որպեսզի կարողանա դիմել ոչ միայն ԱԺ-ի պատգամավորների 1/5-րդը, այլ խմբակցությունը՝ որպես ինստիտուտ:«Արմենպրես»-ի հաղորդմամբ`«Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկմանն իր ամփոփիչ ելույթում նաև այս մասին խոսեց հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարար Արտակ … Read more
ՀՀ վարչապետի կարճատև շփումները Դավոսում
Դավոս կատարած կարճատև այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել միջազգային գործընկերների և տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչների հետ: Մասնավորապես, վարչապետը փոխգործակցության հնարավորություններն է քննարկել Schneider Electric ընկերության գլխավոր տնօրեն Օլիվեր Բլումի, Dell Technologies ընկերության հիմնադիր, գլխավոր տնօրեն Մայքլ Դելլի և գործարար Նուբար Աֆեյանի հետ։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում մեր երկրում … Read more