ԵԱՏՄ-ի ԱԱԳ համաձայնագրերն ԱՄԷ-ի, Մոնղոլիայի և Ինդոնեզիայի հետ ուժի մեջ կմտնեն այս տարի

Եվրասիական տնտեսական միության և ԱՄԷ-ի, Մոնղոլիայի ու Ինդոնեզիայի միջև ազատ առևտրի գոտիների մասին անցյալ տարի ստորագրված համաձայնագրերն այս պահին վավերացման փուլում են. ակնկալվում է, որ դրանք կարող են ուժի մեջ մտնել 2026 թվականի ընթացքում։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Այսօր մենք համարում ենք, որ մեր արտադրողների համար ապահովել ենք մուտք դեպի … Read more

Կրոնի ազատությունը մարդու հիմնարար ազատություններից է, որը հնարավորություն է տալիս անհատներին ձևավորել իրենց ինքնությունը, արժեքներն ու բարոյական ընտրությունները․ Նարեկ Մկրտչյան

Փետրվարի 3-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովի շրջանակում անցկացված «Save Armenia 2.0 Launch» միջոցառմանը։  Այս մասին հայտնում է դեսպանությունը։ Միջոցառման ընթացքում դեսպան Մկրտչյանը հանդես է եկել ելույթով՝ ներկայացնելով ՀՀ մոտեցումները կրոնի և հավատքի ազատության հիմնարար իրավունքի պաշտպանության հարցում։ Դեսպանն ընդգծել է, որ կրոնի ազատությունը մարդու հիմնարար ազատություններից է, որը հնարավորություն … Read more

Երևան-Երասխ ավտոճանապարհին բախվել են «Mercedes-Benz», «Mazda» և «Zil» ավտոմեքենաները․ կան վիրավորներ

Փետրվարի 4-ին, ժամը 22։33-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զոդ գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 54-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz», «Mazda» և «Zil» մակնիշի … Read more

Փակված հակամարտությո՞ւն, թե՞ փակված դիվանագիտություն. Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է.  «Աբու Դաբիում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հանձնվեց «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակը։ Այն շնորհվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման, տարածաշրջանային համագործակցության և կայունության օրակարգը առաջ մղելու համար։ Հանդիսավոր արարողության ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ տեղի ունեցողը երկար տարիներ անհավատալի էր թվում։ Նրա խոսքով՝ վերջին տասնամյակների … Read more

3 մեքենա է բախվել Երևան-Երասխ ճանապարհին. «Zil»-ը կողաշրջվել է

Զոդ գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել փետրվարի 4-ին, ժամը 22։33-ին, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Հաղորդվում է, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ «Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի … Read more

Ալիև-Փաշինյան եղբայրական հարաբերությունների հաստատման և ցնծության ֆոնին, այսօր Բաքվում 16 հայերի նկատմամբ դատավճիռ է կայացվելու․ Աբրահամյան

Ալիև-Փաշինյան եղբայրական հարաբերությունների հաստատման և ցնծության ֆոնին, այսօր Բաքվում 16 հայերի նկատմամբ դատավճիռ է կայացվելու․ Աբրահամյան