Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հերթական նիստը

Սեպտեմբերի 11-ին կայացել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հերթական նիստը։ Օրակարգային առաջին զեկույցը ներկայացրել են Հանձնաժողովի իրավաբան-գիտնական անդամներ Արթուր Ղամբարյանը և Անահիտ Մանասյանը՝ առաջարկելով սահմանադրական բարեփոխումների հայեցակարգային ուղղությունների թվում քննարկել իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքի վերաբերյալ նորմում իշխանությունների միջև փոխադարձ հարգանքի և փոխհամագործակցության սկզբունքը Սահմանադրությամբ ամրագրելու հարցը: Մեկ այլ զեկույցով հանդես է եկել Հանձնաժողովի իրավաբան-գիտնական … Read more

Ռուստամ Բադասյանը ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է հակակոռուպցիոն և ոստիկանության ոլորտների բարեփոխումների ընթացքը

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի գլխավորած պատվիրակությանը։ Նախարարը դեսպանի հետ քննարկել է հայաստանյան բարեփոխումների լայն օրակարգի անկյունաքարային ոլորտներին՝ կոռուպցիայի դեմ պայքարի և ոստիկանության բարեփոխումներին վերաբերող մի շարք հարցեր, այդ համատեքստում անդրադարձել ԱՄՆ կառավարության հետ համագործակցության արդյունքներին ու փոխգործակցության հետագա հնարավորություններին։ Մասնավորապես՝ Ռուստամ Բադասյանը … Read more

Պրոբացիայի ծառայության աշխատակիցները խրախուսվել են

2020 թ.սեպտեմբերի 22-ին ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության աշխատակիցների նկատմամբ, համաձայն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի թիվ 1032-Ա հրամանի, Հայաստանի Հանրապետության անկախության 29-ամյակի կապակցությամբ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար կիրառվել է «Շնորհակալության հայտարարում» խրախուսանքի տեսակը: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար Սուրեն Գալստյանը ողջունելով ներկաներին՝ շնորհավորել է ՀՀ անկախության տոնի առթիվ և շնորհակալություն … Read more

Ռուստամ Բադասյանը կոչ է արել ՀԿԱԾ անձնակազմին հատուկ ուշադրություն դարձնել անհիմն դրվող արգելանքներին

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը սեպտեմբերի 22-ին Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում մասնակցել է աշխատակիցների պարգևատրման և առաջին անգամ հարկադիր կատարողի պաշտոնում նշանակված անձանց երդման ու ծառայողական վկայականների հանձնման հանդիսավոր արարողությանը։ Գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանը, օրվա խորհրդի համատեքստում շնորհավորելով նախարարին և Ծառայության աշխատակիցներին, իր ողջույնի խոսքում ասել է․«Ազատ, անկախ 3-րդ Հանրապետության՝ որպես իրավական պետության ձևավորումը դարձավ … Read more

Պարեկային ծառայության դասընթացավարները վերապատրաստվում են

Այսօր մեկնարկել է Պարեկային ծառայության դասընթացավարների վերապատրաստման ծրագիրը։ 120 դասախոս վերապատրաստվելու է առաջիկա 2,5 շաբաթների ընթացքում՝ միջազգային բոլոր ստանդարտներին համապատասխանելու նպատակով։ Վերապատրաստման ծրագիրն իրականացվում է միջազգային գործընկերների աջակցությամբ՝ ՀայաստանումԱՄՆ դեսպանություն/INL, Եվրոպական միություն, ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր, ԵԱՀԿ։

Ռուստամ Բադասյանն ընդունել է Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատարին

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար Հելեն Ֆեյզիին: Նախարարը շնորհավորել է տիկին Ֆեյզիին առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ տիկին Ֆեյզիի պաշտոնավարման ընթացքում հատկապես արդարադատության ոլորտում կարձանագրվեն համագործակցության խորացմանն ու ընդլայնմանն ուղղված հաջողություններ։ Ռուստամ Բադասյանը հակիրճ ներկայացրել է Հայաստանում 2018 թվականի ոչ … Read more

Հայտնաբերվել է գողացած քարտով գնումներ կատարած քաղաքացին

Հայտնաբերվել է գողացած քարտով գնումներ կատարած քաղաքացին

Հայտնաբերվել է գողացած քարտով գնումներ կատարած քաղաքացին Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։ Հունվարի 15-ին՝ ժամը 23.05-ին, Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում տված 30-ամյա քաղաքացին հայտնել էր, որ բանկային քարտը կորցրել է, և նույն օրը անհայտ անձը քարտից 96 հազար դրամ է օգտագործել: Մաշտոցի բաժնի համայնքային ոստիկանները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են տվյալ բանկային քարտով գնումներ … Read more

Դատաիրավական և հակակոռուպցիոն բարեփոխումներն ունեն միջազգային հանրության աջակցությունը. Բադասյան

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր մանրամասներ է ներկայացրել Եվրոպական միության կողմից Հայաստանին 30 մլն եվրո աջակցություն տրամադրելու մասին: «Այսօր Կառավարության նիստում հայտարարվեց Եվրոպական միության կողմից Հայաստանին 30 մլն եվրո գումարի չափով աջակցություն տրամադրելու մասին՝ ուղղված արդարադատության ոլորտում Հայաստանի բարեփոխումների իրականացմանը։ Նախ ասեմ, որ բյուջետային աջակցության այս համաձայնագիրն աննախադեպ է և՛ իր ծավալով, և՛ իր … Read more

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հերթական նիստը

Սեպտեմբերի 25-ին տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հերթական նիստը՝ Հանձնաժողովի նախագահ Եղիշե Կիրակոսյանի գլխավորությամբ։ Քննարկվել են Սահմանադրական կարգի հիմունքների վերաբերյալ հարցեր։ Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի մշակման աշխատանքների կազմակերպմանը վերաբերող մի շարք հարցերի։