Հայաստանում բացվել է Էստոնիայի դեսպանությունը

Հայաստանում բացվել է Էստոնիայի դեսպանությունը (տեսանյութ) Աջակցիր «Ա1+»-ին Ապրիլի 9-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնան մասնակցել են Հայաստանի Հանրապետությունում Էստոնիայի Հանրապետության ռեզիդենտ դեսպանության պաշտոնական բացման արարողությանը, որը կայացել է նախարար Ցահքնայի՝ Հայաստան պաշտոնական այցի շրջանակներում։ Իր ելույթում նախարար Միրզոյանը նշել է. «Պարո՛ն նախարար, իմ լավ ընկեր Մարգուս, ուրախ եմ ձեզ … Read more

Իրանի պատվիրակությունը ժամանել է Պակիստան՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններ անցկացնելու համար

Իրանի պատվիրակությունը ժամանել է Պակիստան՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններ անցկացնելու համար, հայտնում է The Wall Street Journal-ը։ Ըստ պարբերականի՝ պատվիրակությունը գլխավորում են Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին և Իրանի խորհրդարանի ղեկավար Մոհամմադ-Բաղեր Գալիբաֆը, իսկ ԱՄՆ-ի կողմից սպասվում է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի մասնակցությունը։ Հանդիպումը նախատեսված է ապրիլի 11-ին և կանցկացվի նախկինում ձեռք բերված երկշաբաթյա հրադադարի … Read more

«Ժողովուրդ». Քննչական կոմիտեում միջնորդություններ են նախապատրաստվում

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Սուրբ Աննա եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի ականատեսների հարցաքննելու համար քննչական կոմիտեում միջնորդություններ են նախապատրաստվում։ Ինչ որոշում կկայացնի կոմիտեն՝ վերոնշյալ օրը եկեղեցում մոտ 5 տասնյակ քաղաքացիներին կկանչեն հարցաքննության, և հատկապես այն անձանց, ովքեր ինքնակամ հայտարարել են, որ հարցաքննեն իրենց, կհետևենք քննության ընթացքին։ Հիշեցնենք, … Read more

ԱՄՆ օրենքները խախտելը կարող է լուրջ հետևանքներ ունենալ ուսանողական վիզայի վրա․ դեսպանատուն

ԱՄՆ օրենքները խախտելը կարող է լուրջ հետևանքներ ունենալ ուսանողական վիզայի վրա։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը։   «Եթե ձերբակալվել եք կամ խախտել ԱՄՆ որևէ օրենք, ձեր վիզան կարող է հետ կանչվել, իսկ ձեզ կարող են արտաքսել ու զրկել հետագայում ԱՄՆ վիզա ստանալու հնարավորությունից։   Եղե՛ք օրինապահ և զե՛րծ … Read more

«Հրապարակ»․ Գյումրին ՔՊ չի ընտրելու. Վարդան Ղուկասյանը «վիզ է դրել»՝ Սամվել Կարապետյանի համար ջախջախիչ հաղթանակ տանել

«Հրապարակ» թերթը գրում է. «Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, որոշ տեղեկություններով, «վիզ է դրել»՝ Գյումրիում Սամվել Կարապետյանի համար ջախջախիչ հաղթանակ տանել։ Չնայած նախորդ ընտրություններում նա աջակցում էր Ռոբերտ Քոչարյանին, սակայն հունիսի 7-ին նրա թիմը գործելու է Սամվել Կարապետյանի համար։ Ղուկասյանի փեսան, որն այսօր կատարում է քաղաքապետի պարտականությունները եւ Գյումրու քաղաքապետի տեղակալն է, ընդգրկված է «Ուժեղ Հայաստան» … Read more