մայիս ամիսներին Հայաստան է այցելել 825,384 զբոսաշրջիկ

Հունվար – մայիս ամիսներին Հայաստան է այցելել 825,384 զբոսաշրջիկ Աջակցիր «Ա1+»-ին ՀՀ զբոսաշրջային կոմիտեից հայտնում են․ Ռեկորդային արդյունք է գրանցվել նաև 2026 թվականի հունվար–մայիս ամիսներին։   Հայաստան է այցելել 825,384 զբոսաշրջիկ՝ ապահովելով 19,3% աճ 2025 թվականի նույն ժամանակահատվածի զբոսաշրջային այցելությունների համեմատ։ Այս ցուցանիշը վկայում է Հայաստանի նկատմամբ աճող հետաքրքրության և երկրի զբոսաշրջային գրավչության շարունակական բարձրացման … Read more

Թմրամիջոցի նմանվող զանգված՝ «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտ

Թմրամիջոցի նմանվող զանգված՝ «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտ ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները խուզարկության են ենթարկել կալանավորված անձի մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացուն։ Արդյունքում՝ վերջինիս վարտիքի միջից հայտնաբերվել է փաթեթ, որում առկա են եղել մարիխուանային նմանվող, ընդհանուր 10,83 գրամ քաշով առանձնացված զանգվածներ։ Քաղաքացին ձերբակալվել է:

TRIPP-ը բացառիկ հնարավորություններ կընձեռի երկու երկրներին, հատկապես Հայաստանին. Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն ավարտվել է, և կողմերը ստորագրել են «Թրամփի միջազգային խաղաղության և բարօրության երթուղու» (TRIPP) ստեղծման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը։ Այս մասին նա նշել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում բյուջետային քննարկումների ժամանակ։ «Հայաստան և Ադրբեջան հակամարտությունն ավարտվել է։ Դա ոչ միայն ավարտվեց, այլև ավարտվեց … Read more