Google-ի աշխատակիցներն ահազանգում են ներգաղթի գործակալությունների հետ կապերի մասին

ՎԱՇԻՆԳՏՈՆ (Ազատ TV) – Գրեթե հազար Google-ի աշխատակիցներ ստորագրել են բաց նամակ՝ հրապարակված անցյալ ուրբաթ՝ 2026 թվականի փետրվարի 7-ին, քննադատելով տեխնոլոգիական հսկայի պայմանագրերն ու համագործակցությունները ԱՄՆ ներգաղթի իրավապահ մարմինների, այդ թվում՝ Ներգաղթի և մաքսային վերահսկողության (ICE) և Սահմանային պարեկության (CBP) հետ։ «Googlers Demand: Worker Safety and ICE Contract Transparency» (Google-ի աշխատակիցները պահանջում են. Աշխատողների անվտանգություն … Read more

Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Mercedes»-ն ու «Range Rover»-ը. կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News Երեկ՝ փետրվարի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23:30-ի սահմաններում Հասրաթյան-Շիրազ-Ջանիբեկյան փողոցների խաչմերուկում բախվել են 23-ամյա Էդգար Ա.-ի վարած «Range Rover» մակնիշի և 48-ամյա Արթուր Պ.-ի վարած «Mercedes E200» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Դեպքի … Read more

Նեթանյահուն փետրվարի 11-ին կհանդիպի Թրամփի հետ | ՄԱՄՈՒԼ.ամ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ Իրանի հետ բանակցությունները քննարկելու համար, հայտնել է Իսրայելի վարչապետի գրասենյակը։ Նեթանյահուի ներկայացուցիչների խոսքով՝ հանդիպումը տեղի կունենա չորեքշաբթի՝ Վաշինգթոնում։

Իրան-ԱՄՆ բանակցությունները առաջընթաց քայլ էին․ Փեզեշքիան > Լուրեր Հայաստանից

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը անդրադարձել է Իրան – ԱՄՆ բանակցություններին։ «Իրան-ԱՄՆ բանակցությունները, որոնք տեղի ունեցան տարածաշրջանի բարեկամ կառավարությունների հետագա ջանքերի շնորհիվ, առաջընթաց քայլ էին։ Երկխոսությունը միշտ եղել է մեր ռազմավարությունը խաղաղ կարգավորման համար։ Միջուկային հարցի վերաբերյալ մեր տրամաբանությունը միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրով նախատեսված հստակ իրավունքներն են»,- սոցցանցի իր էջում գրել է Իրանի նախագահը։

Այս պայմաններում էին այսօր ՀԷՑ-ի մասնագետները վերացնում վթարային անջատումը․ Ռոմանոս Պետրոսյան

Հասարակություն 08.02.2026 | 13:02 Այս պայմաններում էին այսօր ՀԷՑ-ի Գեղամա մասնաճյուղի «Սեւան» էլ. ցանցի մասնագետները Սեմյոնովկա բնակավայրի բարձրադիր լեռներում վերացնում Ծովագյուղ 35/6 կՎ ենթակայանից սնվող 6 կՎ օդային գծի վթարային անջատումը, որն իրականացնում է մի շարք ռազմավարական կառույցների էլեկտրասնուցումը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։ «Շնորհակալություն եմ հայտնում մեր … Read more

Շարունակում ենք ներկայացնել Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերը, որոնք վերափոխելու են Հայաստան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News «Մեր ձևով» շարժման անդամ Գոհար Ղումաշյանը տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «0% հարկ՝ փոքր բիզնեսի համար։ Շարունակում ենք ներկայացնել Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերը, որոնք վերափոխելու են Հայաստան»։ Մանրամասները՝ տեսանյութում