Հանդիպում՝ Երևանի Փոքր կենտրոնի հանրային գերակա շահ ճանաչված տարածքների բնակիչների հետ

2019 թվականի նոյեմբերի 28-ին Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը հանդիպել է Երևանի Փոքր կենտրոնի մի խումբ բնակիչներին և նրանց փաստաբաններին, որոնք ներգրավված են հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման հարաբերություններում: Տիգրան Դադունցը նշել է, որ նման երկխոսությունը կարևոր է՝ օտարման գործընթացներում առկա իրավիճակը համակողմանի պատկերացնելու և դրանից … Read more

ԱՆ-ԵԽ համագործակցության արդյունքում մեկնարկում է նոր ծրագիր՝ ուղղված բանտային առողջապահության ոլորտի զարգացմանը

Արդարադատության նախարարի տեղեկալ Սրբուհի Գալյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովայի գլխավորած պատվիրակությանը և քննարկել բանտային առողջապահության ոլորտում բարեփոխումների նոր ծրագրի ուղղությունները: Սրբուհի Գալյանը, բարձր գնահատելով ԵԽ երևանյան գրասենյակի հետ համագործակցությունն ու համատեղ իրականացված «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում» ծրագրի արդյունքները, կարևորել է բարեփոխումներին ուղղված նոր փոխգործակցության անհրաժեշտությունը՝ … Read more

Ռուստամ Բադասյանը Բրյուսելում մասնակցել է Արևելյան գործընկերությունը հանուն ԵՄ-ի խորագրով համաժողովին

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Բելգիայի Թագավորության մայրաքաղաք Բրյուսելում այսօր մասնակցել է «Արևելյան գործընկերությունը հանուն ԵՄ-ի» խորագրով համաժողովին: Նախարարը շնորհակալություն է հայտնել հրավերի համար և նշել, որ Հայաստանն իր ողջ պատմության ընթացքում պահպանել է ԱլԳ հիմքում ընկած արժեքները՝ ժողովրդավարությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը, օրենքի գերակայությունը, և դրանք խորապես արմատավորված են ազգային գիտակցության մեջ, ինչի վառ … Read more

Հերքում. Պյեռլուիջի Կոլինա անուն, ազգանունով որևէ Իտալիայի քաղաքացի չի որդեգրել ՀՀ քաղաքացի հանդիսացող երեխա

Վերջին ժամանակաշրջանում որոշ լրատվական միջոցներ, խախտելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ հռչակված անմեղության կանխավարկածը, իրենց հրապարակումներում կամ քննարկումներում իրենց թույլ են տալիս մեղադրել օտարերկրյա քաղաքացիներին այն հանցավոր արանքների մեջ, որոնց քննարկումը դեռևս գտնվում է իրավապահ մարմինների քրեական վարույթում: Ընդ որում, լրատվական որոշ միջոցներ իրենց իրավունք են վերապահում ներկայացնել կոնկրետ անձանց անուններ՝ մեղսագրելով վերջիններիս հանցավոր արարքների կատարում՝ առանց … Read more

Սրբուհի Գալյան. Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծն այս տարի կուղարկվի ՀՀ վարչապետի աշխատակազմ

Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել հանրային քննարկում՝ ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի վերաբերյալ՝ շահագրգիռ պետական, միջազգային և հասարակական կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարկումը կազմակերպվել էր Արդարադատության նախարարության և «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի համատեղ ջանքերով։ Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի Գործընկերություն … Read more

Որոշ կազմակերպությունների ղեկավարներ տեղեկացրել են, թե հունվարի 27-ը և 28-ն աշխատանքային են. պատգամավորն ահազանգեր է ստացել

Որոշ կազմակերպությունների ղեկավարներ տեղեկացրել են, թե հունվարի 27-ը և 28-ն աշխատանքային են. պատգամավորն ահազանգեր է ստացել

ՀՀ ազգային ժողովի պատգամավոր, հունվարի 27-ը Հիշատակի և ոչ աշխատանքային օր սահմանելու նախագծի համահեղինակ Գեղամ Նազարյանն ահազանգեր է ստացել, որ որոշ ընկերությունների ղեկավարներ աշխատակիցներին տեղեկացրել են, որ հունվարի 27-ն ու հունվարի 28-ը նրանց համար աշխատանքային են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պատգամավորը հարցը բարձրաձայնեց ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին: «Խորհրդարանում քվեարկությունից կես ժամ-մեկ ժամ հետո ահազանգեր ստացա, որ կազմակերպությունների ղեկավարները ներքին … Read more