Halapenyo
Արդարադատության նախարարն ընդունել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանին
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը մարտի 14-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ ԱլԶաաբին: Նախարար Զեյնալյանը շնորհավորել է դեսպանին նշանակվելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ համագործակցությունը հատկապես արդարադատության ոլորտում կլինի սերտ և արդյունավետ: ԱՄԷ դեսպանը վստահեցրել է, որ առավելագույն ջանքեր կներդնի ոլորտում երկկողմ հարաբերությունները զարգացնելու համար և այդ … Read more
Վերջին 8 օրում Թեհրան–Երևան 6-րդ չվերթն է չեղարկվել
Վերջին 8 օրում Թեհրան–Երևան 6-րդ չվերթն է չեղարկվել Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։ Վերջին 8 օրում Թեհրան–Երևան 6-րդ չվերթն է չեղարկվել։ Այս մասին է վկայում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի առցանց չվացուցակը, փոխանցում էSputnik Արմենիա-ն։ Այսօր չի կայանա «Caspian Airlines» ավիաընկերության չվերթը։ Ինքնաթիռը պետք է «Զվարթնոց» միջազգային օդանավակայան ժամաներ 18:40-ին (Երևանի ժամանակով), սակայն թռիչքը չեղարկվել է։ Սա վերջին … Read more
Արդարադատության նախարարն ընդունել է IRI-ի ռազմավարական խորհրդատուին
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր ընդունել է Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) ռազմավարական խորհրդատու Բարրի Ջեքսոնի գլխավորած պատվիրակությանը: Նախարարը բարձր է գնահատել տարիներ շարունակ ԱՄՆ գործադիր և օրենսդիր ոլորտներում աշխատանքային գործունեությունը ծավալած Բարրի Ջեքսոնի փորձառությունն ու հարուստ կենսագրութունը և վերջինիս հետ քննարկել արդարադատության ոլորտի հիմնական մարտահրավերները հաղթահարելու մեխանիզմները: Մասնավորապես, հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Կառավարության … Read more
Պրոբացիայի ծառայությունն ու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կհամագործակցեն
ՀՀ արդարադատության նախարարության Պրոբացիայի ծառայության և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի միջև մարտի 19-ին ստորագրվել է համագործակցության հուշագիր: Դրա շրջանակում կառույցները կհամագործակցեն վերականգնողական արդարադատության ոլորտում, մասնավորապես՝ Պրոբացիայի ծառայությունում հաշվառված շահառուների վերաինտեգրման և վերասոցիալականացման աշխատանքներում: Հուշագրի շրջանակում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Պրոբացիայի ծառայությունում հաշվառված 20 երիտասարդների հնարավորություն կընձեռի ներկա գտնվելու Եվրո-2020-ի ընտրական փուլի Հայաստանի ազգային հավաքականի բոլոր տնային հանդիպումներին:
Նախարար Զեյնալյանը մասնակցել է Անահիտ Մանասյանի մենագրության շնորհանդեսին
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը մարտի 20-ին մասնակցել է Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր, ի.գ.թ., ԵՊՀ սահմանադրական իրավունքի դոցենտ Անահիտ Մանասյանի «Սահմանադրական կայունությունը՝ որպես կայուն ժողովրդավարության կարևորագույն գրավական» մենագրության շնորհանդեսին: Նախարար Զեյնալյանը շնորհակալություն է հայտնել հեղինակին հրավերի համար և նշել, որ ժամանակակից քաղաքակրթության մարտահրավերներից մեկը կայուն ժողովրդավարության և դրա հենքի վրա ստեղծված իրավական պետության գոյության ապահովումն է, … Read more
Վարչապետ Փաշինյանը Դավոսում մասնակցել է Խաղաղության խորհրդի կանոնադրության ստորագրման արարողությանը. մանրամասներ
Վարչապետ Փաշինյանը Դավոսում մասնակցել է «Խաղաղության խորհրդի» կանոնադրության ստորագրման արարողությանը. մանրամասներ Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում՝ Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերով որպես հիմնադիր անդամ մասնակցել է «Խաղաղության խորհրդի» կանոնադրության ստորագրման հանդիսավոր արարողությանը։ Միջոցառմանը ներկա են եղել նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը և Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: Ստորագրման … Read more
Բարեփոխումներ հարկադիր կատարման ոլորտում՝ հօգուտ քաղաքացու
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի՝ Կառավարության այսօրվա նիստում ներկայացրած հարկադիր կատարման ոլորտում բարեփոխումների օրենսդրական փաթեթի նախագիծը հավանության է արժանացել գործադիրի կողմից: Նախարարը տեղեկացրել է, որ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքը 1998 թվականին ընդունելուց հետո Հայաստանի իրավական համակարգը կրել է բազմաթիվ ինստիտուցիոնալ փոփոխություններ, որի արդյունքում Օրենքը պարունակում է մի շարք թերություններ, հակասություններ, ինչպես նաև չի համապատասխանում … Read more
Արդարադատության նախարարը հանդիպել է կառավարման ակադեմիայի ուսանողների հետ
«Ավելի լավ է սովորել ուրիշների սխալների վրա, քան սեփական, բայց մենք այդքան ժամանակ չունենք…»: ՀՀ պետական կառավարման ակադեմիայի իրավագիտության ամբիոնի նախաձեռնությամբ Ակադեմիայի ուսանողների հետ կազմակերպված հանդիպման ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: Արտակ Զեյնալյանին ժամանակը բավարարել է բազմակողմանի կրթություն ստանալու համար. նախ բժշկի մասնագիտություն է ձեռք բերել Երևանի պետական բժշկական համալսարանում, ապա՝ առողջապահության կազմակերպչի, … Read more