Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետը նախատեսվում է երկարացնել ևս 10 տարով

Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետը նախատեսվում է երկարացնել ևս 10 տարով

Հայաստանում առաջիկա օրերին կմեկնարկի ատոմակայանի շահագործման ժամկետի երկարացման երկրորդ ծրագիրը։ Այս մասին ԱԺ-ում հայտնել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։Նրա խոսքով՝ գործող ծրագիրը նախատեսում է ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացում ևս 10 տարով։ Մինչ այդ իրականացվում է առաջին ծրագիրը, որով կայանի շահագործումը երկարացվել էր մինչև 2026 թվականը։Ծրագրի շրջանակում պետական բյուջեից Հայկական ատոմային էներգակայանին տրամադրվել է 63.2 մլրդ դրամ բյուջետային վարկ։Զուգահեռաբար կառավարությունը շարունակում է քննարկումները նոր ատոմային բլոկի կառուցման շուրջ։ Ըստ նախարարի՝ արդեն ընտրվել է ատոմակայանի տեսակը՝ մոդուլային տարբերակ։Նախատեսվում է, որ ատոմակայանի կոնկրետ մոդելի ընտրությունը կկատարվի ընթացիկ տարում կամ 2027 թվականի սկզբին, որից հետո կսկսվի ծրագրի հաջորդ փուլը։Նոր բլոկի կառուցման հարցով Հայաստանը բանակցություններ է վարում մի շարք երկրների հետ, այդ թվում՝ ԱՄՆ-ի, Չինաստանի, Ֆրանսիայի, Ռուսաստանի և Հարավային Կորեայի։

Ծրագրերը ուղղված են էներգետիկ համակարգի շարունակականության ապահովմանը և միջնաժամկետ հատվածում արտադրական հզորությունների պահպանմանը։

Կարդալ ավելին

Leave a comment