«Կանխատեսելի է Իրանի դեմ պատերազմի հաջորդ շրջափուլը». Արմեն Պետրոսյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Տարածաշրջանային հարցերով փարձագետ Արմեն Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արդեն իսկ կանխատեսելի է, որ Նովռուզին ընդառաջ՝ ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ պատերազմում հնարավոր է՝ փոխեն ռազմագործողությունների մարտավարությունը։
     Ըստ այդմ, նոր մարտավարական մոտեցումը ենթադրում է հնարավորություն ստեղծել Իրանի ներսում վարչակարգից դժգոհ հասարակական խմբերին համար ակտիվանալու և իշխանությունը զավթելու գործողություններ նախաձեռնելու։
     Թերևս, այս մարտավարական մոտեցման հետագա զարգացումն ավելի կանխատեսելի կդարձնի նաև պատերազմի հետագա ընթացքը։
     Ըստ այդմ.
     * Եթե Իրանի ներսում նկատվի հասարակական ակտիվություն, ապա ամերիկա-իսրայելական ուժերի հետագա գործողությունները միտված կլինեն այդ շարժումներին աջակցելուն։
     * Եթե, այնուամենայնիվ, իրանցիների շրջանում բավարար ներգրավվածություն չարձանագրվի, հնարավոր է վերադարձ լինի նախկին մարտավարությանը՝ ուղղված Իսլամական Հանրապետության ներուժի հնարավորինս չեզոքացմանը։
     Որպես այդպիսին, նաև հարձակվող կողմից ուղղված խորհրդանշական ազդակ էր մարտի 17-ին
     Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար երկրի փաստացի ղեկավար Ալի Լարիջանիի և ԻՀՊԿ «Բասիջ» կազմավորման ղեկավար Ղոլամռեզա Սոլեյմանիի սպանությունները։ Վերջինները, ըստ տարաբնույթ աղբյուրների, ամենամեծ դերակատարումն են ունեցել հունվարյան բողոքի գործողությունները ճնշելու գործում»:

Leave a comment