https://arm.sputniknews.ru/20260318/vrastany-kvorcrel-e-hvogevvor-hvory-inchpes-en-ekeghecu-nvor-arajnvord-yntrelu-99980923.html
«Վրաստանը կորցրել է հոգևոր հորը». ինչպե՞ս են եկեղեցու նոր առաջնորդ ընտրելու
«Վրաստանը կորցրել է հոգևոր հորը». ինչպե՞ս են եկեղեցու նոր առաջնորդ ընտրելու
Sputnik Արմենիա
Իլյա II-ը գրեթե կես դար ղեկավարել է Վրաց ուղղափառ եկեղեցին: Խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին, որը երեկ հիվանդանոց էր գնացել վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ… 18.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-18T12:42+0400
2026-03-18T12:42+0400
2026-03-18T12:42+0400
վրաստանի հանրապետություն
վրաստանի պատրիարք իլյա երկրորդ
մահ
ընտրություններ
կտակ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/11/99965711_0:78:1500:922_1920x0_80_0_0_9136dcb177a37fb7ac5355a8020d302d.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Վրաց ուղղափառ եկեղեցու ժամանակավոր ղեկավարի պարտականությունները պաշտոնապես կստանձնի Համայն Վրաստանի պատրիարքի տեղապահ նշանակված քահանայապետ Վլադիկ Շիոն, բայց միայն այն բանից հետո, երբ կբացվի 92 տարեկանում կյանքից հեռացած Համայն Վրաստանի պատրիարք Իլյա II-ի կտակը։ Ինչպես հայտնում է Sputnik Գրուզիան, նման ընթացակարգ է նախատեսված Վրաց ուղղափառ եկեղեցու կանոններով։Քանի որ քահանայապետ Շիոն տեղապահ էր նշանակվել Իլյա II-ի կենդանության օրոք, հենց նա էլ կկատարի Վրաց ուղղափառ եկեղեցու ժամանակավոր առաջնորդի պարտականությունները մինչև նոր առաջնորդ ընտրելը։ Դա հնարավոր է այն դեպքում, եթե Իլյա II-ի կտակում նոր տեղապահ նշված չլինի, և եթե կտակը կանոնիկ կերպով չվիճարկվի Սուրբ Սինոդի նիստում։Ո՞վ կարող է պատրիարք դառնալՀամայն Վրաստանի պատրիարք կարող է դառնալ միայն վանական ձեռնադրված էթնիկ վրացին` Վրաց ուղղափառ եկեղեցու եպիսկոպոսի կամ միտրոպոլիտի աստիճանով։ Նա պետք է ունենա աստվածաբանական կրթություն և բավարար եկեղեցական փորձ, չի կարող լինել 40 տարեկանից փոքր կամ 70 տարեկանից մեծ։Ինչպե՞ս են անցնում ընտրություններըՀուղարկավորությունից հետո տեղապահը պետք է Սուրբ սինոդի նիստ հրավիրի, որի ժամանակ կընտրվեն երեք թեկնածուներ՝ հետագայում Համայն Վրաստանի պատրիարքին ընտրող ընդլայնված ժողովին ներկայացնելու համար։Սուրբ սինոդի 39 անդամներից յուրաքանչյուրն իրավունք ունի թեկնածու առաջադրել, այդ թվում՝ իր սեփական թեկնածությունը։Սուրբ սինոդի նիստում ամենաշատ ձայներ ստացած երեք թեկնածուները կներկայացվեն ընդլայնված ժողովին։ Այն պետք է տեղի ունենա պատրիարքական գահի թափուր մնալուց ոչ շուտ, քան 40 օր և ոչ ուշ, քան երկու ամիս անց։ Ընդլայնված ժողովը, ինչպես նաև Համայն Վրաստանի նոր պատրիարքի գահակալությունը կկայանա Թբիլիսիի Սուրբ Երրորդության պատրիարքական տաճարում։Ընդլայնված ժողովի կազմը ներառում է Սուրբ սինոդի բոլոր անդամներին, երկու հոգևոր անձանց և մեկ աշխարհիկ անձի յուրաքանչյուր թեմից: Մցխեթա-Թբիլիսիի թեմից նույնքան ներկայացուցիչ է մասնակցում, որքան մյուս բոլոր թեմերը միասին վերցրած: Բացի այդ, ընդլայնված ժողովի կազմում ընդգրկված են յուրաքանչյուր վանքից, հոգևոր ակադեմիայից և սեմինարիայից երկուական ներկայացուցիչ, ինչպես նաև Գելաթի ակադեմիայի չորս պատվիրակ:Ընդլայնված ժողովի յուրաքաչյուր մասնակից իրավունք ունի արտահայտելու իր կարծիքը պատրիարքի թեկնածուների վերաբերյալ։ Սակայն նոր կաթողիկոս–պատրիարքի ընտրության իրավունքը պատկանում է Սուրբ սինոդի անդամներին։Ընտրված է համարվում այն թեկնածուն, որը կստանա ձայների կեսից ավելին, այսինքն` ոչ պակաս քան 20 ձայն։
վրաստանի հանրապետություն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/11/99965711_84:0:1417:1000_1920x0_80_0_0_fa68b014367b7d16f3e2225df469e331.jpg.webp
վրաստանի հանրապետություն, վրաստանի պատրիարք իլյա երկրորդ, մահ, ընտրություններ, կտակ
վրաստանի հանրապետություն, վրաստանի պատրիարք իլյա երկրորդ, մահ, ընտրություններ, կտակ
Լրացվում է
Իլյա II-ը գրեթե կես դար ղեկավարել է Վրաց ուղղափառ եկեղեցին: Խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին, որը երեկ հիվանդանոց էր գնացել վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ, Իլյա II-ի մահվան լուրն իմանալուց հետո ասել է. «Վրաստանը կորցրեց հոգևոր հորը»:
Քանի որ քահանայապետ Շիոն տեղապահ էր նշանակվել Իլյա II-ի կենդանության օրոք, հենց նա էլ կկատարի Վրաց ուղղափառ եկեղեցու ժամանակավոր առաջնորդի պարտականությունները մինչև նոր առաջնորդ ընտրելը։ Դա հնարավոր է այն դեպքում, եթե Իլյա II-ի կտակում նոր տեղապահ նշված չլինի, և եթե կտակը կանոնիկ կերպով չվիճարկվի Սուրբ Սինոդի նիստում։
Ո՞վ կարող է պատրիարք դառնալ
Համայն Վրաստանի պատրիարք կարող է դառնալ միայն վանական ձեռնադրված էթնիկ վրացին` Վրաց ուղղափառ եկեղեցու եպիսկոպոսի կամ միտրոպոլիտի աստիճանով։ Նա պետք է ունենա աստվածաբանական կրթություն և բավարար եկեղեցական փորձ, չի կարող լինել 40 տարեկանից փոքր կամ 70 տարեկանից մեծ։
Ինչպե՞ս են անցնում ընտրությունները
Հուղարկավորությունից հետո տեղապահը պետք է Սուրբ սինոդի նիստ հրավիրի, որի ժամանակ կընտրվեն երեք թեկնածուներ՝ հետագայում Համայն Վրաստանի պատրիարքին ընտրող ընդլայնված ժողովին ներկայացնելու համար։
Սուրբ սինոդի 39 անդամներից յուրաքանչյուրն իրավունք ունի թեկնածու առաջադրել, այդ թվում՝ իր սեփական թեկնածությունը։
Սուրբ սինոդի նիստում ամենաշատ ձայներ ստացած երեք թեկնածուները կներկայացվեն ընդլայնված ժողովին։ Այն պետք է տեղի ունենա պատրիարքական գահի թափուր մնալուց ոչ շուտ, քան 40 օր և ոչ ուշ, քան երկու ամիս անց։ Ընդլայնված ժողովը, ինչպես նաև Համայն Վրաստանի նոր պատրիարքի գահակալությունը կկայանա Թբիլիսիի Սուրբ Երրորդության պատրիարքական տաճարում։
Ընդլայնված ժողովի կազմը ներառում է Սուրբ սինոդի բոլոր անդամներին, երկու հոգևոր անձանց և մեկ աշխարհիկ անձի յուրաքանչյուր թեմից: Մցխեթա-Թբիլիսիի թեմից նույնքան ներկայացուցիչ է մասնակցում, որքան մյուս բոլոր թեմերը միասին վերցրած: Բացի այդ, ընդլայնված ժողովի կազմում ընդգրկված են յուրաքանչյուր վանքից, հոգևոր ակադեմիայից և սեմինարիայից երկուական ներկայացուցիչ, ինչպես նաև Գելաթի ակադեմիայի չորս պատվիրակ:
Ընդլայնված ժողովի յուրաքաչյուր մասնակից իրավունք ունի արտահայտելու իր կարծիքը պատրիարքի թեկնածուների վերաբերյալ։ Սակայն նոր կաթողիկոս–պատրիարքի ընտրության իրավունքը պատկանում է Սուրբ սինոդի անդամներին։
Ընտրված է համարվում այն թեկնածուն, որը կստանա ձայների կեսից ավելին, այսինքն` ոչ պակաս քան 20 ձայն։