Երեք մրցանակակիրկա. թիմային աշխատանքի արդյունք է. Փաշինյանը՝ «Զայեդ» մրցանակի մասին
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձինք իրավունք չունեն ՀՀ-ում մասնակցել նախընտրական քարոզչությանը»,-այս մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադառնասլով հարցին, որ ՀՀ որոշ շրջանակներէ «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակ ստանալը,ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից Խաղաղության խորհրդի հիմնադիր անդամ լինելու վերաբերյալ պաշտոնական հրավերը համարում են նախընտրական քարոզչության գործիք:
Նա նշեց, որ ՀՀ իշխանության քայլերն առնչվում են միջազգային հարաբերությունների օրակարգին և միջազգային հարաբերություններում հավասարակաշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականություն որդեգրելումասին արդեն իսկ խոսել է, նաև ԱԺ ամբիոնից.«Ինչ վերաբերում էմրցանակին. ինձ դրամասին տեղեկացրել են, ես էլ շնորհակալությամբ ընդունել եմ:Եթե չեմ սխալվում երեք մրցանակակիրկա՝ մեկը ես եմ, մյուսը՝ Ադրբեջանի նախագահն է և Աֆղանստանում կանանց կրթության հարցերով զբաղվող մի ակտիվիստ: Ինձ համար մեծ պատիվ է արժանանալնման մրցանակի: Այն արդյունքները, որոնք ընկած են այդ մրցանակաբաշխության որոշմանհիմքում թիմային աշխատանքի արդյունք է»,- ասաց վարչապետը՝ կարևորելով ժողովրդի վստահությունն ու աջակցությունը: