Երեւան: Մեդիամաքս: Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ողջունել է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ շարունակվող խաղաղ գործընթացը՝ նշելով դրա կարեւորությունը տարածաշրջանային կայունության համար։
Այդ մասին ասվում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ՝ Իլհամ Ալիեւի եւ Ֆրիդրիխ Մերցի հեռախոսազրույցի մասին:
«Կողմերը անհանգստություն են հայտնել Մերձավոր Արեւելքում պահպանվող լարվածության կապակցությամբ, կարծիքներ են փոխանակել Հարավային Կովկասի տարածաշրջանի վրա դրա հնարավոր ազդեցության մասին», – նշվում է հաղորդագրության մեջ։